ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Վաշինգտոնը քննարկում է այլ երկրներ կորոնավիրուսային պատվաստանյութի խոշոր առաքումների հնարավորությունը:
«Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ COVID-19-ի պատվաստանյութ մատակարարի այլ երկրներ: Ինչպես մենք նախկինում արել ենք թոքերի արհեստական օդափոխման ապարատների դեպքում», -ասել է Թրամփը: