Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը պետք է պնդի մեխանիզմի հարցը՝ Ալիևով, թե առանց նրա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, քանի դեռ չեզոքացված չէ լարվածությունը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է ռուսական ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ է նշանակում լարվածության թուլացում: Իսկ դա կարևոր հարց է, որովհետև ինքնին չկրակելը արդյո՞ք լարվածության թուլացում է, թե՞ լարվածության թուլացում է չկրակելու մասին պատասխանատվությունն ու այն ամրագրող մեխանիզմը, որ այլ կերպ կարող ենք ասել հրադադարի պահպանման մեխանիզմ:

Այստեղ Երևանը թերևս ունի հստակեցնելու անհրաժեշտություն՝ սահմանելով առարկայական պահանջ՝ լարվածության թուլացում ոչ թե բանավոր պայմանավորվածության, այլ ինստիտուցիոնալ մեխանիզմի հիման վրա: Առավել ևս, որ Հայաստանի վարչապետն ունեցավ առիթ՝ համոզվելու, որ Դուշանբեի բանավոր պայմանավորվածության, բանավոր զրույցի հիման վրա հաստատված լարվածության չեզոքացումը կարող է ձգվել երկու տարի, սակայն ընդհատվել երկու վայրկյանում, երբ առաջանա համապատասխան իրավիճակ և ցանկություն Ադրբեջանում:

Ըստ այդմ՝ Երևանը խնդիրը պետք է բարձրաձայնի հենց ինստիտուցիոնալ շեշտադրումով: Ընդ որում, այդ պարագայում հնարավոր է նաև հանդիպել, եթե բարձրաձայնվում է, որ հանդիպումն ունի հենց այդ՝ հրադադարի անվերապահ և առանց նախապայմանի պահպանման ինստիտուցիոնալ պատասխանատվության հարցը, մեխանիզմի ներդրման հարցը:

Հայաստանի համար ներկայումս չի կարող լինել առաջնային այլ հարց զուտ ռացիոնալ, պրագմատիկ իմաստով: Առավել ևս, երբ մենք տեսնում ենք, որ կա լարվածության թեմատիկայի շուրջ ռուս-թուրքական երկխոսություն: Անկախ դրա բովանդակությունից՝ այն կարող է լինել Հայաստանի դեմ կամ Հայաստանի օգտին, էական է մի հարց. Հայաստանը պետք է ազդեցություն ունենա դրա վրա, Հայաստանը չպետք է լինի խաղից դուրս գտնվող: Իսկ խաղի մեջ գտնվելու համար Հայաստանը պետք է դնի ինստիտուցիոնալ մեխանիզմի շնորհիվ լարվածությունը չեզոքացնելու օրակարգային հարցը: Առավել ևս, որ անկասկած է օրակարգում ընդհուպ Ալիևի իշխանության հարցի առկայությունը: Մեխանիզմի պնդումն այս փուլում Երևանին տալիս է նաև այդ հարցում խաղացող լինելու և միևնույն ժամանակ անգամ մի քանի քայլ առաջ իրավիճակ ստեղծելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում