Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

«Պատրաստ ենք երկխոսել Թուրքիայի հետ, եթե չլինի սպառնալիք ու ճնշում». Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ Աթենքում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության, եթե չլինի ճնշում և սպառնալիք։

Թուրքիայի հետ ունեցած իրենց միակ խնդիրը մայրցամաքային շելֆի (ծանծաղուտ) և ծովային իրավասությունների սահմանների հարցն է, նշել է Դենդիասը։

Իր հերթին Լայան նշել է, որ Աթենք ժամանելուց առաջ Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրած հանդիպումից տպավորություն է ստացել որ Թուրքիան ցանկանում է երկխոսել Հունաստանի հետ։

Նախօրեին էլ Թուրքիայի նախագահականի խոսնակը Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ իրենք նախագահ Էրդողանի հրահանգների շրջանակներում պատրաստ են առանց նախապայմանների Հունաստանի հետ երկխոսել Էգեյան ծովի մայրցամաքային շելֆի, կղզիների, օդային սահմանի, Թուրքիայի կողմից արևելյան Միջերկրական ծովում անցկացվող չհամաձայնեցված նավթի ու գազի որոնողական աշխատանքների ու Միջերկրականում եղած խնդիրների մասին։ Վերջինս ավելացրել էր նաև, որ Թուրքիայի կողմից այդ շրջանում (Միջերկրականի արևելքում-խմբ․) իրականացվող գործողությունները կարող են որոշ ժամանակով դադարեցվել։

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական կղզիների տարածքային ջրերի մոտ Թուրքիայի կողմից նավթագազային պաշարների որոնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում