Toyota ընկերությունը զբաղեցրել է առաջին տեղը «ամենականաչ» ապրանքանիշների վարկանիշային ցուցակում, որը կազմվել է Interbrand խորհրդատվական գործակալության կողմից: Interbrand-ի հետազոտության համաձայն՝ շրջակա միջավայրի պշատպանությունը համարվում է մեքենաշինական այս ընկերության հիմնական ուղղություններից մեկը:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են 3M և Siemens ընկերությունները: Վարկանիշը կազմվում է համապատասխան այն բանի, թե ինչպես է ապրանքանիշն ընկալվում սպառողների կողմից, և ինչ առնչություն ունեն դրանց ընկերությունները շրջակա միջավայրի պաշտպանության հետ: Հետազոտության շրջանակներում գործակալությունը հարցում է անցկացրել 10 երկրի մոտ 10 հազար քաղաքացիների շրջանում՝ Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն:
Toyota-ն հաջողել է այս վարկանիշային ցուցակում նաև այն պատճառով, որ շատ ակտիվ է էկոլոգիապես մաքուր մեքենաների արտադրության ուղղությամբ մեծ գումարների ներդրման ցուցանիշով: