Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

«Փորձ է արվել կոծկել իրական հանգամանքները և գործի ողնաշարը կոտրել». Վերաքննիչը մերժել է Վահագն Հարությունյանն ընդդեմ ՀՔԾ պետի գործով բողոքը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը անփոփոխ է թողելՎահագն Հարությունյանն ընդդեմ Սասուն Խաչատրյանի՝ զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը՝ մերժելով Վահագն Հարությունյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:

Ի՞նչ հայցապահանջի մասին է խոսքը, ի՞նչ «զրպարտություն» էր Վահագն Հարությունյանը  պահանջել, որ հերքի Սասուն Խաչատրյանը:

Վահագն Հարությունյանը Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը Երևանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել 2018 թվականի նոյեմբերի 20-ին:

Դատավոր Հայարփի Զարգարյանը 2018 թվականի նոյեմբերի 30-ին հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնելու որոշում էր կայացրել՝ հայցադիմումի ձևը և բովանդակությունը օրենքով ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Հայցադիմումը Վահագն Հարությունյանի անունից ներկայացրել էր նրա ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը:

2019 թվականի փետրվարի 15-ին Վահագն Հարությունյանի անունից ներկայացված հայցադիմումն իր վարույթ էր ընդունել դատավոր Ռուբեն Ափինյանը:

2019 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Ափինյանի նախագահությամբ հրապարակվել է այս քաղաքացիական գործով վճիռը:

Որո՞նք  էին այս գործով հայցվոր Վահագն Հարությունյանի իրավական դիրքորոշումն ու պահանջը:

2018 թվականի հուլիսի 3-ին հարուցվել ու հին քրեական գործին է միացվել 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գործադիր մարմնի ղեկավար անձի՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի  300.1 հոդվածի  1-ին մասով քրեական գործը:

2018 թվականի հոկտեմբերի 27-ին քննիչը որոշում է կայացրել վերոհիշյալ քրեական գործի նյութերով առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նոր գործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին:

2018 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 16-ին Վահագն Հարությունյանը որպես վկա հարցաքննության է կանչվել ՀՔԾ, սակայն չի ներկայացել: Նույն օրը որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու, ապա և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Նույն օրը՝ ժամը 17-ն անց 20-ին, Վահագն Հարությունյանի փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին է  ներկայացրել դիմում, որով հայտնել է, թե Վահագն Հարությունյանը 2018 թվականի հուլիսի 17-ից առողջական վիճակը հետազոտելու և բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, այդ պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննության, բայց «անհրաժեշտության դեպքում պատրաստ է հայտնել իր գտնվելու կոնկրետ հասցեն»:

ՀՔԾ պաշտոնական կայքէջում 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակվել է Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը. «2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ, ոստիկանության ծառայողների, փորձագետի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ    կազմակերպել է ապացույցներ կեղծելը:

Ըստ մեղադրանքի՝ լինելով Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար՝ Վահագն Հարությունյանը նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներին «ակտիվ մասնակցություն են ունեցել ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք գործադրել են հրազեն»:

Այդ հանգամանքը թաքցնելու, զինված ուժերի կողմից կատարված գործողությունները հերքելու, «տեղի ունեցածն իրավաչափության քողի տակ ներկայացնելու խմբային շահերից ելնելով»՝ այդ իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել Վահագն Հարությունյանը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները… կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը:

Մասնավորապես, Վահագն Հարությունյանն ու քննչական խմբի քննիչը ՀՔԾ են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին և հայտնել, որ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000  պարկուճները փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հանձնարարել է իր ենթակա ծառայողներին, որոնք ոստիկանության զորքերի մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ, դրանց պարկուճներով, փորձագետի օժանդակությամբ, փոխարինել են Մարտի 1-ի գործով հայտնաբերված իրական պարկուճները… Փորձագետի կեղծ եզրակացությունը, որպես կեղծ ապացույց, կցվել է քրեական գործի նյութերին…

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը 2018 թվականի նոյեմբերի 1-ին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզման հարցին, ընդգծել է. «Միայն գտնվելու վայրի հայտնի լինելը չի նշանակում, որ նրա նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել… Ապացույցները փաստում են, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճներ փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով:

Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին« առավել քան հիմնավոր է, առանց սրա էլ հիմնավոր էր… Այս բացահայտումը խոսում է, որ բանակի կրակված պարկուճները փաստորեն կեղծվել են: Իրական դեպքի հանգամանքները ամբողջությամբ կեղծվել են: Իրականում այս բացահայտումը շատ նշանակալի բացահայտում եմ գնահատում, որովհետև փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքները և գործի ողնաշարը կոտրել»:

Հայցվորի ներկայացուցիչը զրպարտություն է համարել Սասուն Խաչատրյանի հետևյալ արտահայտությունները.  «1000 պարկուճներ փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով»,  «Այս բացահայտումը խոսում է, որ բանակի կրակված պարկուճները փաստորեն կեղծվել են»,  «Փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքները և գործի ողնաշարը կոտրել»:

Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ նշված արտահայտություններն ուղղակիորեն փոխկապակցված են մեկ օր առաջ՝ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին: Սասուն Խաչատրյանի հարցազրույցն անկախ դիտորդի մոտ ստեղծում է անվերապահ համոզմունք առ այն, որ Վահագն Հարությունյանը կատարել է ծանր հանցագործությունը:

Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ ՀՔԾ պետը որևէ իրավունք չունի հարցազրույց տալ ոչ իր վարույթում գտնվող գործի փաստերի շուրջ: Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է դատարանին՝ պարտավորեցնել Սասուն Խաչատրյանին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև ներողություն խնդրել Վահագն Հարությունյանից:

Պատասխանող Սասուն Խաչատրյանի ներկայացրած պատասխանի համաձայն՝ զրպարտություն կհամարվի միայն այն արտահայտությունը, որն «անմիջապես, ուղղակիորեն և աներկբայորեն վերաբերում է կոնկրետ անձի: Զրպարտությունը բնորոշվում է որպես իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների ներկայացում, մինչդեռ նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը փաստում է ներկայացված տվյալների՝ իրականությանը համապատասխանելու մասին»:

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ իր՝ որպես ՀՔԾ պետի՝ քրեական գործի ընթացքի վերաբերյալ հանրությանը տեղեկատվության տրամադրումը չի կարող քննարկվել և գնահատվել որպես զրպարտություն… ՀՔԾ պետի կողմից հասարակությանը մեծ հետաքրքրություն ներկայացնող գործի վերաբերյալ նախաքննությամբ ձեռք բերված որոշ փաստերի ներկայացումը բխում է հրապարակայնության և հանրային վերահսկողության սկզբունքի իրացման անհրաժեշտությունից:

Դատարանը եզրահանգել է, որ վիճարկվող արտահայտություններում նշված դեպքերից հետո հայցվորը հանդիսացել է հանրային դեմք, հանրային հնչեղություն վայելող գործով քննարկվել է որպես առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով պետական ծառայություն իրականացնող անձ: Նման պայմաններում դատարանի գնահատմամբ՝ հայցվորի հանդուրժողականության մակարդակն իր հասցեին հնչեցված արտահայտություններին պետք է առավել նվազ լիներ, քան, օրինակ, ուղղակի ֆիզիկական անձանց դեպքում: Այս գործով տվյալներ հրապարակելիս պատասխանողը, որպես ՀՔԾ պետ, հիմք է ընդունել նույն ծառայությունում աշխատող քննիչի մեղադրական եզրակացությունը՝ վերարտադրելով այն, ուստի տվյալ դեպքում անմեղության կանխավարկածը չի կարող վերհանվել: Ընդ որում՝ կապը պատասխանողի արտահայտությունների և հրապարակված՝ քննիչի եզրակացության միջև ցույց է տրվել հենց հայցվորի կողմից, չի հերքվել պատասխանողի կողմից:

Դատարանը եզրահանգել է՝ հանրային գերակա շահի դեպքում հասարակությունը պետք է իրազեկված լինի հուզող հարցերի վերաբերյալ, դա բխում է ժողովրդավարական հասարակության սկզբունքներից:

Դատարանը եզրահանգել է՝ պատասխանողի՝ հրապարակում անելու պահին ՀՔԾ պետ լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ նրա կողմից արված հրապարակման նպատակը ոչ թե հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելն ու հանրության առջև նրան նվաստացնելն է եղել, այլ՝ քրեական գործով կոնկրետ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները բացահայտելը: Ընդ որում՝ Սասուն Խաչատրյանի կողմից հարցազրույցում հրապարակվել է տեղեկատվություն, որն արդեն իսկ հանրությանը հայտնի է եղել ՀՔԾ պաշտոնական կայքէջում 2018  թվականի հոկտեմբերի 31-ի հրապարակումից:

Դատարանը եզրահանգել է, որ Սասուն Խաչատրյանը գործել է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, դրսևորել է բարեխիղճ մոտեցում և հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու դիտավորություն չի ունեցել:

Դատարանն արձանագրել է. «Նույնիսկ այն պարագայում, եթե արտահայտություններն անելու պահին դրանք իրականությանը չհամապատասխանող տվյալներ են եղել, միևնույն է՝ չեն կարող համարվել զրպարտություն, քանի որ պայմանավորված են գերակա հանրային շահով, վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին, արված են հատուկ սուբյեկտի կողմից և վերաբերում են հանրային հետաքրքրություն ներկայացնող անձի: Շարադրվածի հիման վրա դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր չէ և ենթակա է մերժման»:

Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկվել էր հայցվորի ներկայացուցչի կողմից:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Աստղիկ Խառատյան, Սլավիկ Թորոսյան, Դավիթ Սերոբյան կազմով, քննելով վերաքննիչ բողոքը, եկել է եզրահանգման, որ «վերաքննիչ բողոքում բերված պնդումներն ու փաստարկները չեն ծառայում վերաքննիչ դատարանին վերագրված ՝ դատական սխալների առկայությունն արձանագրելու՝ բողոք բերած անձի նպատակին, ուստի վերաքննիչ բողոքը բավարարվել չի կարող»:

Միաժամանակ, վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով իրականացրել է ապացույցների բազմակողմանի հետազոտում և օբյեկտիվ գնահատում, ինչի արդյունքում կայացվել է օրինական դատական ակտ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Վահագն Հարությունյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում