Friday, 19 04 2024
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ

ԱՄՆ-ին դուրս թողնելու ռուս-թուրքական վտանգավոր փորձ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները վերջինիս նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց էին ունեցել, որում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ խոսվել է լարվածության նվազեցման ուղղությամբ ջանքերը համադրելու մասին և նշվել, որ Արցախյան հակամարտության խաղաղ լուծումը չունի այլընտրանք: Հատկանշական է, որ խոսակցությունը փաստորեն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության առիթով, որ առաջացել էր ադրբեջանական սադրանքի հետևանքով, բայց Պուտինն ու Էրդողանը խոսում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են Արցախյան հակամարտությանն առնչվող որևէ բան, առարկայորեն քննարկում են, ու այդպիսով, ըստ էության, ձևավորում են Մինսկի խմբի եռանախագահությանը զուգահեռ, այսպես ասած, Մինսկի խմբի դե ֆակտո «երկնախագահական» ինչ-որ ձևաչափ: Այն, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան դժգոհ են Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից, բավականին նկատելի ու պարզ է վաղուց: Դժգոհության պատճառն էլ, թերևս, ԱՄՆ-ն է, որին Մոսկվան ու Անկարան փորձում են թույլ չտալ որոշիչ դեր ունենալ ռեգիոնում:

Ավելին, այսպես ասած, ռուսական աշխարհի կամ եվրասիականության ռուսաստանցի գաղափարախոսները անգամ բաց տեքստով են խոսում այն մասին, որ Մոսկվան ու Անկարան պետք է գործակցեն ԱՄՆ-ին ռեգիոնից դուրս մղելու համար, քանի որ, այսպես ասած, առանձին-առանձին անել դա չեն կարող: Դուրս մղել ԱՄՆ-ին ռեգիոնից, նշանակում է, ըստ էության, վերակենդանացնել հարյուրամյա ռեգիոնալ տրամաբանությունը, որի հետևանքը եղավ հայերի ցեղասպանությունն ու հայրենազրկումը: Մեկ դար առաջ Մոսկվան ու Անկարան կարողացան դուրս թողնել ԱՄՆ-ին և բաժանել ռեգիոնը: Հայաստանի համար այդ նշանակությունն է ունենալու Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի բացակայությունը: Ըստ այդմ, Երևանը ոչ միայն պետք է դեմ լինի այդ ձևաչափը կասկածի տակ դնելուն, այլ գործնականում բավականին կոշտ արձագանքի դրան զուգահեռ դե ֆակտո որևէ ձևաչափի առաջացման ուրվագծերին: Ռուսաստանն ու Թուրքիան, անշուշտ, կարող են քննարկել ռեգիոնալ կայունությանն առնչվող հարցեր, բայց արցախյան հարցի քննարկում նրանց ձևաչափում Երևանի համար պետք է լինի բացարձակ մերժելի, եթե, իհարկե, այդ քննարկման օրակարգում մեկ հարց չէ՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների տեղակայում և պատերազմի բացառման վերաբերյալ առանց որևէ նախապայմանի բազմակողմ համաձայնագրի ստորագրում, այսպես ասած, 3+1+1+1+2 ձևաչափով՝ Մինսկի խմբի համանախագահներ, Հայաստան, Իրան, Արցախ, Թուրքիա և Ադրբեջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում