Միացյալ Նահանգների կառավարության անանուն ներկայացուցիչները նշել են, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները անգլալեզու երեք կայք են օգտագործում՝ կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար, հայտնում է Associated Press- ը:
Աղբյուրների համաձայն, ապատեղեկատվության տարածմամբ զբաղվում են երկու ռուսներ, որոնք նախկինում բարձր պաշտոններ են զբաղեցրել Մոսկվայի ռազմական հետախուզությունում: Պաշտոնատար անձանցից մեկի տվյալների համաձայն՝ 2020 թվականի մայիսից մինչև հուլիս երեք անգլալեղու կայքեր մոտ 150 հոդված են հրապարակել համավարակին հակազդելու վերաբերյալ, որոնցում դրական լույսի ներքո է ներկայացվել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ը զրպարտության է ենթարկվել։
Արևմտյան լսարանին ուղղված ապատեղեկատվությամբ Կրեմլը ձգտում է ազդել նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա, նշում են աղբյուրները, հավելելով, որ ԱՄՆ պաշտոնյաները փորձում են խուսափել 2016 թվականի ընտրությունների կրկնությունից, երբ Ռուսաստանը սոցցանցերում թաքնված արշավ էր ձեռնարկել ի աջակցություն այդ ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփի: