Մի քանի ամիս առաջ կորոնավիրուս տարած պացինետները պատմել են, որ շարունակում են տառապել վարակի ախտանիշներից: Այս մասին գրում է The Mirror պարբերականը։
Բժիշկ Ջեսիկա Դայնը՝ Ֆիլադելֆիայից, NBC- ին տված հարցազրույցում երկու վարկած է նշել, որոնք բացատրում են, թե ինչ է կատարվում հիվանդների հետ: Առաջին տարբերակը ենթադրում է, որ կորոնավիրուսը դեռևս նրանց օրգանիզմում է և հնարավոր չէ հայտնաբերել թեստավորման միջոցով։
Ըստ երկրորդ վարկածի՝ վիրուսը դուրս է եկել մարմնից, սակայն հիվանդների մոտ այսպես կոչված հետվիրուսային բորբոքային համախտանիշ է, որի դեպքում իմունային համակարգը շարունակում է «աշխույժ» մնալ։
«Լիարժեք ապաքինման համար կարող է շատ երկար ժամանակ պահանջվել», – ասել է նա՝ հավելելով, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք ժամանակի ընթացքում հիվանդների վիճակը կբարելավվի, թե այդ ախտանիշները նրանց մոտ կպահպանվեն և քրոնիկ բնույթ կստանան։