Շվեդական ընկերությունների եկամուտները երկրորդ եռամսյակում զգալիորեն գերազանցել են շուկայի սպասումները, գրում է բրիտանական Financial Times պարբերականը:
«Ես երբեք այսքան շատ ընկերություններ չեմ տեսել, որոնք սպասվածից ավելի շատ շահույթ են ստացել: Նման արդյունք է գրեթե յուրաքանչյուր ընկերությունում»,- հայտարարել շվեդական SEB բանկի վերլուծաբան Էսբյորն Լունդեվալը:
Ինչպես նշում է պարբերականը, նման ցուցանիշները պայմանավորված են Շվեդիայի խստագույն կարանտինից հրաժարվելու որոշումով:
Չնայած բացասական կանխատեսումներին, ըստ որոնց երկրի տնտեսությանը փլուզում էր սպառնում, հաջողվել է խուսափել զանգվածային սնանկացումներից: