Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

«Տամոժնիկ»-ները, այնուամենայնիվ, բարի համբավ ձեռք չեն բերում․ ինչ սպասել ԱԱԾ-ի բացահայտումից հետո

ԱԱԾ-ն ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունում բացահայտել է հերթական կոռուպցիոն սխեման: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյա ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով, 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջակողմյա ղեկով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծելը, առանց նույն օրենքով սահմանված՝ որպես բացառություն նախատեսված հանգամանքների առկայության, շահադիտական դրդումներից ելնելով, թույլատրել են աջակողմյա ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը ՀՀ տարածք, որից հետո՝ 2020 թվականին, ավտոմեքենաների մաքսազերծումը և բացթողումը Հայաստանի Հանրապետություն:

Բացի դրանից՝ նույն պաշտոնատար անձինք լրացված փաստաթղթերում փաստացի աջակողմյա ղեկային համակարգի փոխարեն ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ղեկային համակարգի տեղադիրքի վերաբերյալ՝ այն նշելով ձախակողմյա: ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքների իրավասու պաշտոնատար անձինք ևս ներգրավված են այս կոռուպցիոն սխեմայում:

Ըստ այդմ՝ 2019-2020 թթ. ընթացքում, պարբերաբար, քաղաքացիների կողմից ՀՀ տարածք ներմուծված աջակողմյա ղեկային համակարգով ավտոմեքենաները, որպես ձախակողմյա ղեկային համակարգով տրանսպորտային միջոց հաշվառելու, ըստ այդմ՝ դրանց սեփականության փաստը ճանապարհային ոստիկանությունում գրանցելու և հետագայում ՀՀ տարածքում անարգել տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու հնարավորություն տալու համար, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով՝ մեկ միասնական դիտավորությամբ, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, յուրաքանչյուր ավտոմեքենայի գրանցման համար ընդհանուր խոշոր չափերով կաշառք ստացած գումարների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու ավտոմեքենայի փաստաթղթերը և զննելու ավտոմեքենայի ղեկանիվի տեղադիրքը, հաստատապես համոզված լինելով ավտոմեքենաների՝ աջակողմյա ղեկային համակարգով աշխատելու հանգամանքի մասին, կազմված արձանագրություններում և հաշվառման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ավտոմեքենաների՝ փաստացի ձախակողմյա ղեկային համակարգով աշխատելու վերաբերյալ և դրանց հիման վրա տվել ժամանակավոր հաշվառման համարանիշներ: Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ անդրադարձավ աջ ղեկով մեքենաների ներմուծման ու շահագործման արգելքին, դրանից բխող երթևեկության որակի փոփոխությանը, քանի որ վարորդներից շատերը բողոքում էին, որ աջակողմյա ղեկով մեքենաները իսկական պատուհաս են երթևեկության մեջ։

«Այն ժամանակ, երբ հայտնի դարձան ճապոնական մատչելի մեքենաները, Հայաստան սկսեցին մեծ քանակությամբ դրանք ներմուծել։ Տարիների փորձը ցույց տվեց, որ վթարների 100 տոկոսի դեպքում աջ ղեկով մեքենաների մասնակցությունը 8 տոկոս էր կազմում։ Այսինքն՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ ավելի շատ վթարներ են տեղի ունենում։ Աջ ղեկով մեքենաների մանյովրները համընթաց չէ մեր աջակողմյա երթևեկության հետ։ Դրանից հետո սկսվեց աջակողմյա մեքենաների Հայաստան ներմուծման, շահագործման արգելքի գործընթացը, որից հետո նկատելի է, որ կանգնել է աջակողմյա ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների աճը»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը։ Մեր զրուցակիցն իր խոսքում նաև անդրադարձավ ԱՄՆ-ից վթարված մեքենաների ներմուծմանը։ Նրա խոսքերով՝ այդ մեքենաները ձախակողմյա էին, սակայն շատերը տեխնիկական թերություններ ունեին, ու շատ դեպքեր են եղել, երբ վթարը հենց տեխնիկական խնդրի պատճառով է եղել։

Գալով ԱԱԾ կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը, Սերգեյ Ղահրամանյանն ասաց՝ նման երևույթներ միշտ են եղել ու կլինեն, քանի որ գործընթացում մարդկային գործոնը զգալի է։ «Հետևաբար՝ գուցե նաև անձնական վստահության ներքո, ֆինանսական գայթակղության ներքո նման դեպքեր կարող են լինել։ Վերջիվերջո, մենք Հայաստանում ենք։ Նախկինում «տամոժնիկ» արտահայտություն կար, որոնք բարի համբավ, այնուամենայնիվ, ձեռք չեն բերում։ Հնարավոր չէ նման դեպքերի իսպառ բացակայությունը։ Ես գոնե նման հեքիաթային պատկերացումներ չեմ ունեցել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ մշտապես կոռուպցիոն սխեմաներ, հովանավորչություն գործել են մեքենաների ներմուծման, տեխզննման, հաշվառման և մյուս ստորաբաժանումներում։ Հարցին՝ սա կարո՞ղ ենք դիտարկել այդ ոլորտում հասարակական վստահություն բարձրացնող քայլ, Ղահրամանյանն ասաց՝ պետք է պայքարել նման երևույթների դեմ, ու խնդիրն այն է, որ մարդկային գործոնի մեծացման հետ զուգահեռ, մեծանում են նման ռիսկերը։ «Եթե ուզում ենք, որ ամեն ինչ թափանցիկ լինի, պետք է հնարավորինս ավտոմատացված լինի գործընթացը։ Բայց դա չի նշանակում, որ մարդը կապ չի ունենալու։ Բայց, այնուամենայնիվ, երբ ամեն ինչ թողնում ես մարդու վրա, նման դեպքեր կլինեն, և կապ չունի, թե որ ոլորտում»,- իր խոսքը եզրափակեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում