Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Remington Outdoor զինագործական հոլդինգը սնանկության դիմում Է ներկայացրել. Bloomberg

Remington Outdoor հոլդինգը, որի մեջ է մտնում ԱՄՆ-ի՝ հրազեն և ռազմամթերք արտադրող հնագույն և խոշորագույն ընկերություններից մեկը՝ Remington Arms-ը, հուլիսի 27-ին սնանկության դիմում է ներկայացրել: Հուլիսի 28-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ փաստաթղթերը ներկայացվել են Ալաբամայի նահանգի դատարան:

Պատճառ են նշված Remington Outdoor-ի բարձր պարտքի հանձնառությունները վարկատուների հանդեպ: Համապատասխան դիմում ներկայացնելն ընկերության վաճառքի գործընթացի մի մասին է, ճշտել է Bloomberg-ը: Դա արդեն Remington Outdoor-ի երկրորդ սնանկացումն է երկու տարվա ընթացքում: 2018 թվականին ընկերությունն այս ընթացակարգը նախաձեռնել էր կուտակված պարտքերի պատճառով, ինչպես նաև 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրափի հաղթանակից հետո հրազենի վաճառքների անկման ֆոնին: Ի տարբերություն դեմոկրատներից իր մրցակից Հիլարի Քլինթոնի և Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամայի՝ նա հանդես է գալիս հրազենի շրջանառության հարցում սահմանափակումների դեմ:

Այդ առնչությամբ ամերիկացիները, չվախենալով զենքի ձեռքբերման կանոնների խստացումից, վերջին տարիներին այնքան էլ ակտիվորեն չեն զենք գնում, ինչպես նախկինում: Սակայն այժմ, ինչպես ընդգծել է գործակալությունը, իրավիճակը փոքր-ինչ այլ է. ոստիկանության կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո և կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշությունից փետրվարից երկրում հրազենի վաճառքների ծավալների ավելացում է նկատվում: Այնուամենայնիվ, դա չկարողացավ կանխել ընկերության սնանակցումը: Remington Arms-ը հիմնվել է 1816 թվականին: Ընկերության զենքն օգտագործվել է XIX – XX դարերի շատ զինված հակամարտություններում, այդ թվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմներում, ինչպես նաև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում