Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Վարչապետը հասկանում է Ռուսաստանի մեսիջը. «Հարցը և՛ փակված է, և՛ ոչ»

Ռուսաստանի իշխանությունն ունի բոլոր միջոցներն ու կարողությունները Ռուսաստանի տարածքում հայ-ադրբեջանական ազգամիջյան բախում հրահրելու փորձերը կանխելու համար՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ ռուսական գործակալությանը տված հարցազրույցում: Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ այդ ազգամիջյան բախումներով շահագրգռված են երրորդ ուժեր, որոնց նպատակը Ռուսաստանի ապակայունացումն է: Նա կոչ է արել հայությանը չտրվել սադրանքների:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ նախկին ղեկավարների օրոք նման բան տեղի չի ունեցել մի քանի պատճառներով, Հայաստանում ու Ադրբեջանում որոշ ժամանակ առաջ այլ իշխանություններ էին, ու նպատակահարմար չէր հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տեղափոխել այլ երկրներ։ «Ներկայումս Ռուսաստանում քաղաքական այնպիսի իշխանություն է, որը ցանկացած ընդվզում համարում է բացասական երևույթ և կարող է շատ կարճ ժամանակահատվածում այս հարցին լուծում տալ։ Օրինակ՝ Խաբարովսկում տեղի ունեցող ցույցերի հարցը նա հինգ րոպեում չի կարող լուծել, բայց հայ-ադրբեջանական բախումների հարցը կարող է հինգ րոպեում լուծվել։ Մոսկվայում, մասնավորապես ադրբեջանցիներին պատկանող խոշոր առևտրի կենտրոնները չէին կարող ինքնագլուխ քայլեր անել, չէին կարող հայերին զրկել այնտեղ առևտուր անելուց, եթե չունենային առնվազն վերևների չեզոքությունը, եթե չասենք՝ անուղղակի ցուցումը։ Եթե դա տեղի ունենար ՌԴ իշխանությունների ցանկություններին հակառակ, հավատացեք՝ հինգ րոպե հետո և՛ հարկային, և՛ մյուս ուժային կառույցները անմիջապես կմտնեին այդ առևտրի կետերը, ու այդ առևտրի կետերի ղեկավարները շատ լուրջ խնդիրներ կունենային՝ ընդհուպ մինչև սեփականությունից զրկվելու հարց կարող էր առաջանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ դա տեղի չունեցավ այն պատճառով, որովհետև առնվազն վերևից դրական չեզոքություն է եղել. «Ինչ վերաբերում է ընդհարումներին, ապա այնպես չէ, որ դրանք հնարավոր է միանգամից վերահսկողության տակ վերցնել։ Ի վերջո, և՛ ադրբեջանական համայնքը, և՛ հայկական համայնքը բավականին բազմաքանակ են։ Իհարկե, Ռուսաստանում ավտորիտար կառավարման համակարգ է, բայց այնպես չէ, որ պարտադիր պետք է իմանան, որ ցանկացած հայ ու ադրբեջանցի կարող են իրար հանդիպել, ու միմյանց միջև փողոցային բախումներ տեղի ունենան։ Որոշ տեղերում դա կարող է տեղի ունենալ ինքնաբուխ, դրա մասին իշխանությունները կարող են չիմանալ, բայց շատ կարճ ժամանակ անց կիմանան, այդ ամենը կվերցվի վերահսկողության տակ ու կդադարեցվի, եթե նախագահի աշխատակազմից հրահանգ գնա։ Մենք տեսնում ենք, որ այդ հրահանգը գնաց, հարցը փակվեց։ Պարզապես այստեղ այլ խնդիր կա։ Առևտրի կենտրոններում տեղի ունեցածը կարող էր լինել առնվազն վերևների դրական չեզոքության դեպքում, պարզապես սա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն էլ՝ արդյոք սա մեսի՞ջ էր ՀՀ իշխանություններին»։

Մանրամասնելով՝ Արմեն Բադալյանն ասաց. «Եթե, օրինակ, խնդիրներ լինեն իրենց հետ, ՀՀ իշխանությունները չկատարեն ՌԴ ցանկությունները, ապա վերաբերմունքն այլ կլինի։ Այս անգամ թույլ տվեցին գնալ ու գնել այդ ծիրանները, բայց չէ՞ որ հաջորդ անգամ կարող է դա թույլ չտան, ու գյուղմթերք արտահանողները կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Գուցե սա մեսիջ էր՝ գիտեք, այս անգամ մենք կանխում ենք, բայց դա չի նշանակում, որ մշտապես կանխելու ենք։ Իսկ դա նշանակում է շուկայի լուրջ կորուստ, որովհետև գյուղմթերքի հիմնական մասը սպառվում է Ռուսաստանում։ Եթե այնտեղ խնդիրներ առաջանան, ապա Հայաստանի՝ առանց այն էլ ծանր տնտեսական վիճակն ավելի կծանրանա նաև գյուղատնտեսության իմաստով։ Այսինքն՝ հարցը պետք է երկու կոնտեքստով նայենք՝ այն, որ ՌԴ իշխանությունները կարող էին կանխել վիճակը, ինչը նրանք արեցին։ Եվ երկրորդ կոնտեքստն էլ այն է, որ միգուցե սա մեսիջ էր, որ այս անգամ ընդհատեցինք, մյուս անգամ կարող է չընդհատենք։ Մի մոռացեք, որ Ռուսաստանում բնակվում են հարյուր հազարավոր հայեր, բա որ ելնելով նրանց անվտանգությունից՝ Ռուսաստանը նրանց բոլորին հե՞տ ուղարկի, առավել ևս, որ տարբեր տնտեսագետների դիտարկմամբ՝ աշնանը գործազրկությունը կարող է մեծանալ։ Այսինքն՝ հարցը և՛ փակված է, և՛ ոչ։ Կարող ենք մեսիջային դիտարկել»։

Արմեն Բադալյանի խոսքով՝ վարչապետի խոսքերից կարող ենք հասկանալ, որ նա շատ լավ հասկանում է՝ եթե Ռուսաստանն ուզում է դադարեցնել, ապա կարող է իսկույն դա անել. «Հասկանալի է, որ ազգամիջյան որոշ բախումներ կարող են ինքնաբուխ լինել, ամեն փողոցում հայերի ու ադրբեջանցիների տների մոտ չես կարող ոստիկաններ դնել, բայց «Ֆուդ սիթիի» ու մնացած առևտրի կենտրոնների դեպքում առանց վերևների «լուռ դաբրոյի»՝ դա տեղի չի ունենում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում