Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Փաշինյանը պարզ ճշմարտությունն է ասել Ռուսաստանին

Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանում իր դաշնակիցը ոչ թե Քոչարյանն է, Սարգսյանը, Փաշինյանը կամ Պողոսյանը, այլ հայ ժողովուրդը: Դա շատ կարևոր նրբերանգ է: Այդ մտքերը ՌԲԿ գործակալության հետ զրույցում արտահայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառման մասին հարցին: Գրառում, որտեղ Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին կոչել էր Ռուսաստանի գրեթե միակ և անվերապահ դաշնակիցը Հայաստանում՝ Փաշինյանին մեղադրելով նրան հետապնդելու համար:

Նիկոլ Փաշինյանը անում է բավականին կարևոր մատնանշում, որը պարունակում է մի քանի էական տողատակ: Նախ՝ Փաշինյանը, ասելով, որ ՌԴ դաշնակիցը ոչ թե այս կամ այն անձն է, այլ հայ ժողովուրդը, գործնականում մատնացույց է անում իր լեգիտիմության աղբյուրը՝ նշելով, որ Ռուսաստանը գործ ունի հայ ժողովրդի հետ: Միևնույն ժամանակ, բավականին թափանցիկ ակնարկ է արվում առ այն, որ եթե հայ ժողովուրդն է դաշնակիցը, ապա հայ ժողովուրդն էլ կարող է լինել հիասթափվողը, հեռացողը, եթե Ռուսաստանը փոխադարձաբար հավատարիմ չլինի իր դաշնակցային ու գործընկերային պարտավարությանն այնպես, ինչպես այդ պարտավորությունների հանդեպ բարեխիղճ ու անկեղծ է հայ ժողովուրդը:

Ի վերջո, Փաշինյանի հայտարարությունը պարունակում է նաև մի բավականին պարզ ճշմարտություն՝ որ անձերի վրա կառուցվող քաղաքականությունը ուղղակիորեն տապալման ենթակա քաղաքականություն է, և հենց այդտեղ պետք է փնտրել Ռուսաստանի բոլոր կասկածների և մտահոգությունների աղբյուրը, Հայաստանի հարցում Ռուսաստանի անվստահության ու կասկածամտության աղբյուրը: Այդ ամենի պատճառն այն է, որ Մոսկվան ինքն էլ հրաշալի գիտի, որ «խաղադրույք» կատարում է ոչ թե հասարակության, ժողովրդի հետ հարաբերության վրա, այլ առանձին անձանց կամ խմբերի, որոնք, որպես կանոն, որևէ կապ չունեն Հայաստանի հանրության ու ժողովրդի, հետևաբար հայկական պետականության ու անվտանգության հետ:

Նիկոլ Փաշինյանն այլ բան չի ասում, քան պարզ, գրեթե պարզունակ ճշմարտություն, ինչը պետք է ենթադրի, որ մարգարիտսիմոնյանական զեղումների փոխարեն՝ Ռուսաստանը պետք է մտածի ընտրել այնպիսի անուն-ազգանուններ և այնպիսի բովանդակություն ու մեթոդաբանություն, որը կտա Հայաստանի ժողովրդի հետ արդյունավետ աշխատանքի, գործակցության և դաշնակցության հնարավորություն:

Ամբողջ հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանն ի զորո՞ւ է ընդունել այդ պարզ իրողություններն ու մտածել այդ ուղղությամբ, թե՞ Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար չի եղել ու չկա դաշնակից, փոխադարձ հարգանք ակնկալող հայ ժողովուրդ, և կա միայն Հայաստանի տարածք, որը պետք է պահել վերահսկողության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում