Երեքշաբթի, հուլիսի 28-ին վտանգավոր մագնիսական փոթորիկ է սպասվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հարցերով համառուսաստանյան գիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Սերգեյ Դիդիենկոյի զեկույցին:
Նշվում է, որ նման հզոր փոթորիկը ի վիճակի է ազդել էլեկտրոնային սարքերի, կապի և հեռահաղորդակցման ալիքների շահագործման վրա:
Ըստ Դեդիենկոյի, այս տեղեկատվությունը պետք է հաշվի առնել բացօթյա միջոցառումների ժամանակ կայաններ և կապի կենտրոններ տեղակայելիս: