Հուլիսի 24-ի վաղ առավոտյան Լվովի Ռինոկ հրապարակը վերածվել է հարաբերություններ պարզելու վայրի, այնուհետև ռինգի: Իրավիճակը հանդարտեցնելու, հասարակական կարգը վերականգնելու համար ոստիկանության չորս անձնակազմ է պահանջվել:
Քաղաքի պարեկային ոստիկանության անվտանգության վարչության տեսախցիկները հաղորդել են, որ ընդհարումն առաջացել է այն բանից հետո, երբ Հայաստանի երեք քաղաքացիներ (28-35 տարեկան) սկսել են անհանգստացնել Ռինոկ հրապարակում նստած աղջիկներին: Աղջիկներին պաշտպանելու համար միջամտել են երեք լվովցիներ (23-25 տարեկան), տղամարդկանց միջև ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով Լվովի երկու բնակիչները վնասվածքներ, ատամների կոտրվածք և ուղեղի ցնցում են ստացել: Տուժածները դիմել են ոստիկանություն, որտեղից հայտնել են, որ միջադեպի բոլոր մասնակիցներին տեղափոխել են Գալիցկի շրջանի ոստիկանության բաժին՝ հանգամանքները պարզելու նպատակով:
Ծեծկռտուքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզված է, ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները: