Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Գնացքը» գնացել է. ինչպես «Արսենալը» կորցրեց Հենրիխ Մխիթարյանին…

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրեց միայն 8-րդ հորիզոնականը և գալիք մրցաշրջանում հանդես չի գա եվրագավաթների խաղարկությունում։ Թիմի առաջ վերջին տարիներին խնդիր է դրվում նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր, բայց… Լոնդոնյան թիմում անկումը շարունակվում է, և այն կանգնեցնելու համար լուրջ քայլեր կարծես չեն արվում։

Նախօրեին «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան, խոսելով անհաջողության պատճառների մասին, մասնավորապես ասել էր, որ իրենք խաղացողների պակաս ունեն կիսապաշտպանության կենտրոնում։ Արտետան օրինակ է բերել այն փասը, որ Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում իրենք միավորներ են կորցրել կարգով ավելի թույլ թիմերի դեմ մրցավեճերում։ Այն թիմերի, որոնք ցուցադրել են ընդգծված պաշտպանողական ֆուտբոլ:

«Տեսեք, թե ինչ ֆուտբոլիստներ ենք ունեցել կիսապաշտպանությունում: Հիշենք Կասորլային, Ռոսիցկիին, Արշավինին։ Կիսապաշտպանության կենտրոնում են խաղացել նաև Ռեմսին ու Մխիթարյանը: Նույնիսկ Ուիլշերն էր խաղում այդ հատվածում: Էլի մի քանի խաղացողներ կան, որոնք այլևս «Արսենալում» չեն: Հարկավոր է թիմը համալրել նման բարձրակագ ֆուտբոլիստներով, այլապես կիսապաշտպանությունում բարձրակարգ խաղացողներ ուղղակի չենք ունենա: Նրանք յուրաքանչյուր թիմի համար մեծ կարևորություն ունեն: Մեզ հիմա պետք են Մխիթարյանի և Արշավինի պես ֆուտբոլիստներ։ Ինչ վերաբերում է Օզիլին, ապա ես գիտեմ, թե նա ինչ կարող է տալ թիմին: Պետք է պարզապես նայել նրա վիճակագրությանը և տեսնել, թե Մեսութն ինչ է կարողանում անել խաղային այն բարդ հատվածներում, երբ ընդհանրապես չկա տարածություն: Նրա մասին այդքանն ասելն էլ բավական է: Ինչ վերաբերում է Սեբալյոսին, ապա նա անշուշտ ունի ունակություն՝ ցուցադրելու ավելի լավ որակի ֆուտբոլ: Կարծում եմ՝ նա ավելի հաջող է խաղում հարձակման գծում, բայց… Հաշվի առնելով, թե հիմա ինչի կարիք ունենք, և թե նա ինչպես է խաղային գծերը միացնում իրար՝ մեզ ավելի կայուն դարձնելով գնդակին վերահսկելիս, մենք նրան պետք է օգտագործենք համեմատաբար խորքից»,- նշել է Արտետան։

Վերջինս մեկ անգամ չէ, որ հիշատակելով Մխիթարյանին՝ կարևորել է նրա դերը «Արսենալի» համար։ Ավելին՝ իսպանացի մասնագետը ամիսներ առաջ ակումբի ղեկավարությանը ըստ էության հորդորդել էր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնել վարձավճարով «Ռոմայում» ելույթ ունեցող հայ կիսապաշտպանին։

Դեռևս այս տարվա մարտին «Արսենալի» գլխավոր մարզիչը մասնավորապես ասել էր. «Մխիթարյանին վերադարձնելու հնարավորություն ունենք, դիտարկում ենք այդ տարբերակը։ Նա միշտ ինձ դուր է եկել։ Նա ֆուտբոլիստ է, ով կարող է ադապտացվել ցանկացած թիմի, երբ լավ մարզավիճակում է։ Մխիթարյանը վերջին խաղերում բավական հաջող խաղաց։ Գիտենք նրա որակները, ֆուտբոլային անցյալը։ Մեզ լրացուցիչ տեղեկություններ են պետք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք»։

Այնուհետև առաջ եկան այլ խնդիրներ, որոնք թույլ չտվեցին Արտետային կենտրոնանալ Մխիթարյանի վրա։ Մասնավորապես, նա խնդիր էր դրել ամեն գնով պահպանել թիմի հարձակման գծի առաջատար Պյեր Էմերիկ Օբամեյանգին։ Վերջինիս ծառայությունով հետաքրքրված էր մասնավորապես «Բարսելոնան»։ Ինքը՝ Օբամեյանգը, չէր թաքցրել ցանկությունը կարիերան հենց «Բարսելոնայում» շարունակելու։ Եվ ահա Արտետան Օբամեյանգին թիմում պահելու համար ակումբի ղեկավարությանը դիմել էր առաջարկով։ Մասնավորապես, Արտետան Օբամեյանգի հետ նոր պայմանագիր կնքելու և նրա աշխատավարձը բարձրացնելու համար պահանջել էր ամռանն անպայման վաճառել Գերմանիայի հավաքականի պաշտպան Շնոդրան Մուստաֆիի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարանի տրանսֆերը։ Ըստ բրիտանական մամուլի՝ Մխիթարյանի համար «Արսենալը» պահանջում էր 20 միլիոն ֆունտ։

Ինչևէ, հիմա, երբ «Արսենալը» հայտնվել է էլ ավելի ծանր իրավիճակում, Արտետան ակնարկում է, որ ակումբը տարբեր ժամանակաշրջաններում ուղղակի կորցրել է լավագույն ֆուտբոլիստներին։ Մասնավորապես, Մխիթարյանի առումով Արտետան ըստ էության անուղղակի կերպով մեղադրում է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին։ Վերջինս չկարողացավ հայ ֆուտբոլիստին պահել թիմում, ինչի արդյունքում էլ Մխիթարյանն անցյալ տարվա սեպտեմբերին վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»։

«Գնացքն» արդեն գնացել է, և հիմա կարող ենք փաստել, որ լոնդոնյան ակումբը ուղղակի կորցրել է Մխիթարյանին։ Վերջերս «Ռոման» հայտարարություն տարածեց այն մասին, որ «Արսենալի» հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մխիթարյանը ևս մեկ տարի կմնա թիմում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է հաջորդ տարվա դեկտեմբերին։ Հավանականությունը մեծ է, որ մեկ տարի անց «Ռոման» «Արսենալից» կգնի Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում