Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բանակցությունն ու պատերազմը միմյանց հետ կապի մեջ չեն. Առանձնահատուկ իրավիճակ՝ արցախյան հարցում

Տավուշյան իրադարձությունների և դրանց հաջորդած զարգացումների ֆոնին առաջացած քննարկումներում ամենից հաճախ հարցադրումներից մեկը վերաբերում է կարգավորման խաղաղ գործընթացի ապագային: Հայաստանն ու Ադրբեջանը այս օրերին կիրառել են այնպիսի հռետորաբանություն, որը գործնականում անհնար է դարձնում բանակցություն պատկերացնելը: Այդ արձանագրումն անում են շատերը, բայց այստեղ թերևս հարկ է խոսել մեկ այլ բանի մասին: Իսկ մինչ այդ որևէ մեկը կարծում էր, թե կա՞ բանակցություն:

Դարձյալ թերևս պետք է գալ բավականին տաղտկալի դարձած ձևակերպմանը, թե բանակցության բացակայությունը պատերազմ է, թե ավելի լավ է բանակցել, քան պատերազմել: Այդ ամենը տեսականում իհարկե այդպես է, սակայն այդօրինակ հայտարարությունները տրաֆարետ են, երբ կտրված են կոնկրետ խնդրից և իրողություններից: Իսկ արցախյան գործընթացում կոնկրետ իրողությունը բացարձակապես այլ է և բոլորովին ենթակա չէ տրաֆարետային ձևակերպումների: Որովհետև ժամանակը, փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը կարող է մի ձեռքով բանակցության տպավորություն թողնել, մյուս ձեռքով շանտաժել ու սպառնալ պատերազմով:

Տարիներ շարունակ եղել է իբրև բանակցություն, բայց իրականում ակնհայտորեն հասունացել է պատերազմ: Ըստ այդմ՝ երբ խոսվում է բանակցություն, թե պատերազմ, պետք է հստակ պատկերացնել, որ իրադրությունն արցախյան հարցում բոլորովին այլ է, և պատերազմ կարող է լինել բանակցությանը զուգահեռ, ու միաժամանակ կարող են չլինել թե՛ պատերազմ և թե՛ բանակցություն: Ասել կուզի՝ դրանք փոխադարձաբար միմյանց պայմանավորող հասկացություններ չեն, որովհետև արցախյան հարցի խորությունն ու առանձնահատկությունն այլ են: Այստեղ չկա պարզապես հակամարտություն, այստեղ ռեգիոնալ անվտանգության ռազմաքաղաքական համակարգի, աշխարհակարգի ռեգիոնալ կառուցվածքի հարց է, ըստ այդմ՝ պատերազմն էլ, բանակցությունն էլ ունեն չափման բոլորովին այլ կատեգորիաներ:

Բանակցությունը չէ, որ զսպում է Ադրբեջանին, այլ ռազմաքաղաքական բալանսը, որը պետք է հիմնված լինի նախ՝ հայկական պետականության ուժի և դրա շուրջ խմբված համահայկական ներուժի վրա և հետո նաև՝ հայկական պետականության արտաքին գործընկերային ու դաշնակցային շրջանակը հնարավորինս ընդլայնելու վրա: Իսկ դրա համար բնականաբար անհրաժեշտ են բովանդակային աշխատանք համաշխարհային և ռեգիոնալ ուժային կենտրոնների հետ, ընդհանուր բովանդակային գաղափարական, հայեցակարգային դաշտի ձևակերպում, արժեհամակարգային և մշակութային տարբերությունների համադրման կարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում