Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Էրդողանի բոցաշունչ ելույթներն էական չեն, առանցքայինը Պուտինի դիրքորոշումն է. նրանք ձգտելու են խուսափել հայ-ադրբեջանական մասշտաբային պատերազմից

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդել է Կրեմլը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը:

Հեռախոսազրույցից առաջ հաղորդվել էր, որ թուրքական բանակը պատրաստվում է մի քանի օրից Ադրբեջանի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ անցկացնել Հայաստանի սահմանից քիչ հեռու՝ Նախիջևանի տարածքում: «Վարժանքներում կներգրավվեն հրետանու կայանքներ, ականանետներ, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր»,- նշել էր ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Երկու կողմն էլ նշել են, որ շահագրգռված են հակամարտությունը կարգավորելու բացառապես խաղաղ միջոցներով և բանակցություններով»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահական նստավայրը։ Ըստ Կրեմլի՝ կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համակարգելու ջանքերը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով:

Թուրքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Հայկ Գաբրիելյանն արձանագրում է՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի երկկողմ շփումները բավական հաճախակի են: «Վերջին անգամ նրանք զրուցել էին հուլիսի 13-ին, այսինքն՝ տավուշյան թեժացման մեկնարկին, երբ իրավիճակը նոր էր սկսում սրվել։ Սակայն այն ժամանակ չհաղորդվեց, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Տավուշի դեպքերը։ Մինչդեռ այս անգամ ռուսական կողմն արդեն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տավուշյան թեժացման հարցը։ Այս առումով կարելի է ասել, որ Պուտինն ու Էրդողանն անձամբ առաջին անգամ էին քննարկում Տավուշի դեպքերը։ Եվ քանի որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է թուրքական կողմը, ապա դժվար է կարծել, թե Պուտինին մտահոգել է տարածաշրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման հարցը, որոնք աննախադեպ չեն, և նա, լինելով մտահոգ, որոշել է զանգահարել Էրդողանին և քննարկել զորավարժությունների հարցը (սա չի նշանակում, թե կողմերը չեն քննարկել զորավարժությունների հարցը)»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գաբրիելյանի դիտարկմամբ՝ մի բան աներկբա է. թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը հստակ գիտակցում են, որ Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև մասշտաբային պատերազմի բռնկման դեպքում Ռուսաստանն ու Թուրքիան էլ հարկադրված կլինեն ներքաշվել դրանում և արդյունքում պատերազմել միմյանց դեմ. «Հետևաբար Պուտինն ու Էրդողանն ամեն գնով ձգտելու են խուսափել մասշտաբային պատերազմից և շարունակ հայտարարում են, որ կարևոր է խնդիրների լուծումը դիվանագիտական, երկխոսության ճանապարհով»։

Մեր զրուցակիցն առհասարակ մեծ կարևորություն չի տալիս Էրդողանի բոցաշունչ ելույթներին, ամպագոռգոռ հայտարարություններին, քանի որ այստեղ առանցքայինը Պուտինի դիրքորոշումն է. «Առանց Պուտինի հավանության ու թույլտվության Էրդողանը չէր համարձակվի որևէ ներխուժում իրականացնել, ասենք, Սիրիա, անգամ մտնել Լիբիա, էլ չասած Հարավային Կովկասի մասին։ Նկատենք, որ ի տարբերություն Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի՝ Հարավային Կովկասը հետխորհրդային տիրույթ է, և Պուտինը չափազանց զգայուն է այս տարածաշրջանի հանդեպ։ Եվ նաև այն առումով, որ Հարավային Կովկասը բավական մեծ կարևորություն ունի հենց Ռուսաստանի ազգային անվտանգության համար։ Այսինքն՝ Ռուսաստանը, պաշտպանելով Հայաստանը, այդպիսով առաջին հերթին պաշտպանում է ինքն իրեն, իր շահերն այս տարածաշրջանում։ Անգամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է մի առիթով ասել, որ Ռուսաստանն ու Իրանը պաշտպանում են ոչ թե իրեն (Սիրիայի նախագահին), այլ Սիրիայում (տարածաշրջանում) սեփական շահերը»։

Գիտակցելով Ռուսաստանի այդ զգայունությունը, Գաբրիելյանի խոսքով, Էրդողանը այստեղ պատրաստ է խաղալ երկրորդ համարով՝ առաջին համարը զիջելով Պուտինին. «Չեմ բացառում, որ Հարավային Կովկասին առնչվող հարցերում Էրդողանի գերխնդիրն այս փուլում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության հարցի լուծումն է։ Նախկինում թուրքական կողմը հաճախ էր բողոքում, որ լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ՝ Թուրքիան, ըստ էության, մատնված է անգործության։ Թուրքական կողմն այդպիսով փորձում էր հասնել կա՛մ ԵԱՀԿ ՄԽ-ում նախագահության վերացմանը, որպեսզի անդամ բոլոր երկրները ստանան արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ակտիվ դերի հնարավորություն, կամ էլ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ բոլոր երկրները դառնան համանախագահող երկիր՝ նույն նպատակով։ Քանի որ արցախյան հիմնախնդրի համատեքստում Թուրքիան ոչ մի կերպ հնարավոր չէ անվանել չեզոք երկիր, ուստի նրա միջնորդությունն ամբողջովին մերժելի է մեզ համար»։

Սակայն տեսնելով, որ դրանից որևէ բան չի ստացվում՝ թուրքական կողմը, ըստ փորձագետի, վերջին շրջանում փորձում է ակտիվորեն աշխատել Պուտինի հետ, ձևավորել բանակցային մեկ այլ ձևաչափ (ինչպես որ Սիրիայի պարագայում ստեղծվեց Աստանայի ձևաչափը), որում Թուրքիան արդեն կունենա բավական ակտիվ դեր: «Այլ կերպ ասած՝ Էրդողանը, իմ տպավորություններով, փորձում է Պուտինին հրավիրել ու ներքաշել տարատեսակ գործարքների՝ կապված Հարավային Կովկասի խնդիրների (Արցախ, Նախիջևան/Ադրբեջան և այլն) հետ։ Այս ամենին զուգահեռ կողմերը զբաղված են նաև ուժի ցուցադրությամբ և այդպիսով միմյանց ուղերձներ ու զգուշացումներ հղելով՝ լինի տավուշյան թեժացումը, թե կողմերի մասնակցությամբ զորավարժությունները։ Այդ ամենը բնականաբար որոշակի կարող է բարելավել բանակցությունների ժամանակ այս կամ այն կողմի դիրքերը։ Եվ, այնուամենայնիվ, աներկբա է, որ Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են միջուկային երկիր, ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ Ռուսաստանի համեմատ։ Դրա համար էլ Էրդողանը պատրաստ է խաղալ երկրորդ համարով, և վճռորոշը լինելու է Պուտինի դիրքորոշումը։ Կովկասյան ուղղությամբ Էրդողանի հետագա բոլոր քայլերը կախված են լինելու Պուտինի դիրքորոշումից»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում