ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը խուսափում է նախնական գնահատական տալ ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը։ Հարցին՝ շատերին է հետաքրքրում է, թե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդին՝ Վահրամ Ավետիսյանն ինչպես է հայտնվել կառավարության տեսադաշտում, եւ ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, ինքը այդ հետաքրքրասերների ցանկո՞ւմ է, նշում է․ «Որդիները պատասխանատու չեն հայրերի արարքների համար․ դա ստալինյան կարծրատիպ է»։ Պատգամավորը հույս ունի, որ նրա հետ առաջիկա հանդիպմանը հուզող հարցերի պատասխաններ կստանա։