Ինչպես հաղորդում է TN հեռուստաալիքը, արգենտինացի բժիշկները սկսել են մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ հիպերիմունային շիճուկի փորձարկումը։ Դեղամիջոցը Արգենտինայի բացառիկ մշակումն է։
Նշվում է, որ շիճուկը ներարկվել է 242 հիվանդի, որոնք գտնվում են ծանր և միջին վիճակում: Փորձերը անցկացվում են չորս հիվանդանոցներում:
Շիճուկն իրենից պասիվ իմունիզացիայի տարատեսակ է ներկայացնում․ հիվանդներին հակամարմիններ են ներարկում, որոնք արգելափակում են վարակի տարածումը: Նմանատիպ դեղամիջոցներ են օգտագործվում օձի և կարիճի խայթոցների դեպքում:
Այս պահի դրությամբ Արգենտինայում վարակվել է 162.526 մարդ, վիրուսից մահացել է 2.956 հիվանդ: