Ավստրալիայի դատարանը մեղավոր է ճանաչել հասարակական վայրում վիճաբանության համար երկու կանանց, որոնք ծեծկռտուք էին սկսել սուպերմարկետում զուգարանի թղթի համար, հայտնում է 7News -ը:
Կանանց վեճը նկարահանվել է և համացանցում հայտնվելուց հետո մի քանի միլիոն դիտում է հավաքել: Կադրերում երևում է, որ կանանցից մեկի սայլակը ամբողջովին լցված է զուգարանի թղթի տուփերով: Տեսնելով դա, մյուս կինը փորձում է նրանից մեկ փաթեթ զուգարանի թուղթ վերցնել:
Արդյունքում, կանանց միջև ծեծկռտուք է սկսվում:
Ավստրալուհին, որի մոտից փորձել էին զուգարանի թուղթ վերցնել, պնդում էր, որ օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից:
Երկու կանայք էլ պայմանական ազատազրկման են դատապարտվել։