Tuesday, 16 04 2024
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է

Ռեփեր Թիմաթին լքել է Black Star-ը

Հանրահայտ ռեփեր Թիմաթին, որը հանդիսանում է Black Star պրոդյուսերական ընկերության հիմնադիրը, լքել է այն:

Թիմաթին այս մասին գրառում է տարածել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

Նա գրել է, որ չի ցանկանում իր գրառումը վերածել «ծավալուն գրքի», պարզապես կասի, որ բազմաթիվ սեփական ծրագրեր ունի, և մի շարք հարցերի պատասխաններ հանրությունը կստանա՝ իր նոր ալբոմը լսելով, որը թողարկվելու է սեպտեմբերին:

«Սա ինքնաբուխ որոշում չէ: Սա գործընկերների կշռադատված քայլ է, մարդկանց, որոնք միասին անցկացրել են ավելի քան 20 տարի, երկրի երաժշտական շուկան գլխիվայր շուռ են տվել և կառուցել են միակ հաջողված բրենդը՝ հիմնված երաժշտության վրա: Բրենդը հայտնի է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս՝ դռներ բացելով հարյուրավոր երիտասարդ անունների առաջ»,-հիշեցրել է ռեփերը:

Թիմաթիի խոսքով՝ երբ ետ է նայում,  չի հավատում, որ  Black Star-ը հիմնադրել է ինքնուրույն՝ առանց որևէ ներդրման:

«Այդ ժամանակ անհրաժեշտ էր ոչ միայն ինքս ինձ, այլև հարազատներիս և միջավայրին ապացուցել, որ մենք ինչ-որ բան արժենք: Այսօր Black Star-ը վերածվել է «ընկերությունների մի խմբի»: Ըստ իս՝ մենք կորցրել ենք գրավչությունը և կենտրոնացել ենք վիճակագրության վրա, առանց որի իրականում  ոչ մի խոշոր ընկերություն չի կարող ապրել: Մեր գործում ցանկանում ենք լինել «Գուգլ», «Ամազոն»: Իսկ ինձ հոգեհարազատ է Իլոն Մասկի կոնցեպտը: Եթե իհարկե հասկանում եք, թե ինչ մասին է խոսքը»,- ընդգծել է նա:

Ռեփերը խոստովանել է, որ վաղուց է ցանկացել ամեն բան փոխել, ամեն ինչ նոր էջից սկսել: Նրա հավաստիացմամբ՝ իրեն մեծ փոփոխություններ են սպասում, և այդ սպասումն անհանգստացնող սարսուռ է առաջացնում:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ իր առաքելությունը Black Star երաժշտական լեյբլում ավարտված է, բայց ռեփերը պահպանում է իր մասնաբաժինը և իրավունքները Black Star Burger,  Black Star Karting, Black Star Car Wash նախագծերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում