Thursday, 25 04 2024
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

Արցախը վերահաստատում է հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը. ԱԳՆ

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները այսուհետ ևս կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգության ամրապնդման համար, և պատրաստ են կանխարգելել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ: Այս մասին նշվում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ՝ նվիրված հրադադարը պահպանելու պարտավորությունները վերահաստատելու մասին եռակողմ փաստաթղթի ստորագրման 26-ամյակին։

«26 տարի առաջ՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ստորագրել են փաստաթուղթ, որում կողմերը ամուր վճռականությամբ վերահաստատել են հետագայում ևս իրականացնել հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները և ամրագրել են 1994 թ. մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» համաձայնագրի անժամկետ բնույթը։

Տվյալ եռակողմ փաստափուղթը, ինչպես նաև 1994 թ. մայիսի 12-ի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար և մինչ օրս խաղաղ գործընթացի հիմք են ծառայում։ Որպես ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլև՝ ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացի կարևոր բաղադրիչներ, վերոնշյալ համաձայնագրերը եռակողմ բանակցային ձևաչափի արդյունավետության լավագույն ապացույցն են, որի շրջանակներում էլ հնարավոր դարձավ դրանց ձեռքբերումը։

Ցավոք, մենք ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի փորձերին՝ հրաժարվելու տարածաշրջանում խաղաղության պահպանման սեփական պարտավորություններից և իրեն իրավունք վերապահելու՝ պատերազմ սանձազերծել, ինչպես նաև խափանելու նշված համաձայնագրերի գործողությունը, որոնք ընկած են խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում։ Սակայն, նմանատիպ փորձերը մշտապես հանդիպել են միջազգային հանրության կտրուկ բացասական արձագանքին։

2016 թվականին, ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր պատերազմի սանձազերծման և 1994 թ. մայիսի 12-ի Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու պաշտոնական Բաքվի փորձերի արդյունքում ստեղծված իրավիճակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ արեցին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորություններին՝ դրանով իսկ ճանաչելով 1994-1995 թթ. վերոնշյալ համաձայնագրերի պարտադիր բնույթը։

Ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ուղղակի զինված ագրեսիայի և իրավիճակի հետագա միտումնավոր սրման ֆոնին ավելի արդիական է դառնում խաղաղ գործընթացի անդառնալիությունը ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Հուլիսի 12-ի լարվածության սրումը ևս մեկ հիշեցում է հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականության մասին:

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները այսուհետ ևս կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգության ամրապնդման համար, և պատրաստ են կանխարգելել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում