Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Բարեփոխումներ ՊԵԿ մաքսային ծառայությունում.. ի՞նչ է սպասվում գործարարներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնում են, որ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը, որն ուղղված է լինելու Հայաստանի մաքսային ոլորտի բարելավմանը: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ:

«Սա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի բաղկացուցիչն է: Ծրագրի ընթացքում կատարվելու է Հայաստանում մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում՝ միջազգային լավագույն չափանիշների համադրմամբ: Պետական եկամուտների կոմիտեում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվելու 19 ուղղություններով:

Ծրագիրն ավարտվելու է 2021 թվականի մարտին, և արդյունքների հիման վրա կոմիտեին առաջարկվելու են բարեփոխումների նոր ուղղություններ և գործողությունների հետագա ծրագիր»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սույն ծրագրի կարևորության և մաքսային ծառայությունում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանի հետ:

https://www.1in.am/assets/uploads/2020/07/Untitled-1-1117.jpg

– Պարոն Մակարյան, նախ կխնդրեմ ընդհանրական գնահատեք ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության ոլորտում տիրող պատկերը: Ի՞նչ հիմնարար խնդիրներ ու թերություններ կառանձնացնեք, որոնք այսօր առկա են այդ համակարգում՝ մաքսային օրենսդրության, վարչարարության և մնացած այլ ուղղություններով:

– Տարբեր գործատուների հետ զրույցները ցույց են տալիս, որ օրենքների պահանջների կատարման պարագայում և ճիշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում էական խնդիրներ չեն առաջանում, և մաքսային ձևակերպումները ՀՀ-ում իրականացվում են արագ և պատշաճ ձևով: Չնայած դրան, որոշ ներմուծողներ նշում են, որ ԵԱՏՄ երկրների ապրանքներ ներմուծելու դեպքում՝ մաքսազերծումն իրականացվում է առանց ստուգումների, ապա շուկայում հայտնվում են ավելի էժան գնով նույն ապրանքներից, որոնք առաջացնում են անհավասար մրցակցություն: Մաքսավորները էժան հաշիվ-ապրանքագրերով (Invoice) կատարում են ձևակերպումները՝ լրացուցիչ չխորանալով գնի ցածր լինելու հանգամանքի մեջ: Այս հարցը ավելի շատ պայմանավորված է ԵԱՏՄ օրենքների օգտվելու շրջանակում որոշ անբարեխիղճ ներմուծողների հանգամանքով:

– Ձեր դիտարկմամբ՝ վերոնշյալ ծրագրի իրականացումն որքանո՞վ է անհրաժեշտ. առաջնահերթ ի՞նչ փոփոխություններ պետք է ձեռնարկվեն այս ծրագրի շրջանակներում և դա որակական ինչպիսի՞ մակարդակ կարող է ապահովել:

– Ծրագրի հիմնական ուղղվածությունն է ապրանքի ներմուծման ժամանակ մաքսազերծման գործընթացի ժամանակի կրճատումը, վարչարարության բարելավումը և մաքսային ձևակերպումների գործընթացի բեռի մի մասը բացթողումային փուլից (որը նշված գործընթացն է) տեղափոխումը դեպի հետբացթողումային փուլ: Այդպիսին է նաև միջազգային փորձը, և այդ համակարգը համարվում է արդարացված և արդյունավետ, քանի որ բացթողումային փուլի ժամանակ պարզեցվում են լրացուցիչ ստուգումների կամ փաստաթղթավորման գործընթացները, իսկ մաքսազերծումից հետո հետբացթողումային փուլում, անհրաժեշտության դեպքում, ենթարկվում են անհրաժեշտ վարչարարության: Միջազգային լեզվով՝ այս տարբերակը կոչվում է «Blue print», որն իր մեջ ներառում է բիզնես գործընթացը և վարչարարությունը: Հետբացթողումային հսկողության անցնելով, մաքսային ծառայությունն էականորեն կհեշտացնի և կպարզեցնի բացթողման փուլում մաքսազերծման գործընթացը, և ժամանակային առումով մաքսազերծումը տեղի կունենա ավելի արագ:

– Իսկ սա ինչպե՞ս կանդրադառնա, օրինակ, առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման գործընթացի վրա:

– Այս տեսանկյունից, ձեռնարկատիրական գործունեության շղթայի յուրաքանչյուր հատվածում պարզեցումը, ժամանակի կրճատումը, անշուշտ, դյուրացնում է ձեռնարկատիրական գործունեությունը, բացի դրանից՝ էական նշանակություն ունի մաքսազերծման տևողությունը՝ փչացող ապրանքների կամ առևտրային կետերին արագ հասցնելու տեսանկյունից, որը կբարելավի մատակարարման շղթայի ռիթմիկությունը և սպառողներին ավելի անհրաժեշտ պահին ապրանք մատակարարելու հարցը:

– Պարոն Մակարյան, այս առումով ո՞րն է միջազգային լավագույն փորձը, որը կարող ենք տեղայնացնել, կամ միջազգային այն լավագույն չափորոշիչները, որոնք կարող ենք համադրել մեր օրենսդրության հետ:

– Ինչպես վերևում նշեցի, «Blue print» մոդելի կիրառությունն է նախատեսվում ՀՀ-ում, որի դրական կողմերը արդեն նշել եմ:

– Ինչպես նշված է պաշտոնական տեղեկատվության մեջ՝ ծրագիրն ավարտվելու է 2021-ի մարտին, և կատարված ուսումնասիրությունների ու դրանց արդյունքների հիման վրա ՊԵԿ-ին առաջարկվելու են բարեփոխումների նոր ուղղություններ և գործողությունների հետագա ծրագիր. այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչ արդյունքներ պետք է ակնկալենք, մեծ սպասելիքներ կա՞ն, թե՞ ոչ:

-Արդյունքները կլինեն այն, որ կգնահատվի «Blue print» համակարգի ներդրման հնարավորությունը ՀՀ-ում: Համակարգի ներդրման դրական եզրակացության պարագայում, բնականաբար, կարող ենք ենթադրել, որ՝

  1. Նշված մոդելը կլինի օգտակար նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից,
  2. Մաքսազերծման գործընթացներն արագացնելու տեսանկյունից,
  3. Միջազգային հանրության համար նույնատիպ մոդել ունենալու տեսանկյունից, որը դրական կընկալվի օտարերկրյա ներդրողների կամ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունների կողմից, ովքեր կարող են իրենց ներդրումային ծրագրի և իրենց ներկայացուցչությունների շրջանակում իրականացնել ներմուծումներ,
  4. Հետբացթողումային փուլում, ըստ անհրաժեշտության, ավելի խորացված (ոչ հապճեպ) վարչարարություն (ուսումնասիրություն) իրականացնելու հնարավորության բարելավում,
  5. Մաքսազերծման գործընթացները միջազգային ստանդարտներին մոտեցնելու ընդհանուր դրական նշանակություն,
  6. Տվյալների բազայի բարելավում,
  7. Մաքսազերծման գործընթացների էժանացումը՝ բրոկերների տեսանկյունից:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում