Երևանի «Արարատը» պայմանագրեր է կնքել կիսապաշտպան Էդգար Մալաքյանի և դարպասապահ Վսևոլոդ Երմակովի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երկու ֆուտբոլիստներն էլ «Արարատ» են տեղափոխվել Գյումրու «Շիրակից»: Մալաքյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ժետիսու», «Պետրոլուլ», «Ստալ», «Վիկտորի Պլզեն», «Չեսկե Բուդեյովիցե» ակումբներում, իսկ Բարձրագույն խմբում պաշտպանել է «Ալաշկերտի», «Բանանցի» (այժմ «Ուրարտու») և «Փյունիկի» գույները: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է մեկ տասնյակից ավելի հանդիպում:
Երմակով ըռուսասկան «Կրասնոդարի» սան է: Հանդես է եկել «Կրասնոդարի» երկրորդ թիմում, ինչպես նաև «Տորպեդո Արմավիրում»: