Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

Փրփուրներ. Քոչարյանը որոշել է օգտագործել բուհ չընդունված դիմորդներին

Օրեր առաջ ավարտված ընդունելության միասնական քննությունները տարատեսակ դժգոհություններ են հարուցել մրցույթը չհաղթահարած դիմորդների շրջանում, որով պայմանավորված էլ մենք ականատես ենք լինում դիմորդների բողոքի ակցիաներին։ Թե ինչքանով են այդ բողոքները հիմնավորված կամ ոչ, ինչ խնդիրներ են ի հայտ եկել ընդունելության քննությունների փոփոխված կարգի հետևանքով, իհարկե, բովանդակային ուսումնասիրության և գուցե թե փոխզիջումային որևէ տարբերակի հրատապություն ունեն։ Սակայն տեղի ունեցող զարգացումների ֆոնին առավել հետաքրքրական էին այսպես կոչված՝ դաշնակցական և «քոչարյանական» շրջանակների ակտիվացումները։

Մրցույթը չհաղթահարած դիմորդների բողոքի ակցիաների առաջին օրերին, վերջիններիս միացան ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց դրդապատճառները գլխավորապես քաղաքական էին, հականալի է, և մյուս կողմից հերթական առիթ էր սույն կազմակերպության համար թիրախավորել ԿԳՄՍՆ-ին, որի հետ երիտդաշնակցականների ջրերն այդպես էլ մի առվով չեն հոսում։ Եթե ԿԳՄՍՆ-ի ու Դաշնակցության երիտասարդական կազմակերպության «հակամարտությունը» շատ թե քիչ տրամաբանական բացատրության կարող է արժանանալ, ապա նույնը չենք կարող ասել վերոնշյալ բողոքի ակցիաներում ակնհայտորեն նկատելի մի շարք իրողությունների նկատմամբ։

Խնդիրն այն է, որ այս բողոքի ակցիաների նախաձեռնությունն է ստանձնել «Պահանջատեր դիմորդ» ինքնահռչակված խումբը, որը, չգիտես թե ինչ պատահականությամբ, գրեթե նույնական է մեդիահարթակներում Քոչարյանի քարոզչությամբ զբաղված «Հաղթանակած» հորջորջված ֆեյսբուքյան խմբակի ու վերջինիս նախաձեռնող Հովհաննես Հարությունյանի հետ։ Անշուշտ, որևէ տարօրինակ կամ քննադատելի տարր չի կարող լինել ՀՀ որևէ քաղաքացու քաղաքական դիրքորոշման մեջ։ Սակայն այս դեպքում մենք ականատես ենք ոչ թե քաղաքական պայքարի, այլ նեղ անձնական-քաղաքական շահերի սպասարկման նպատակով քաղաքացիների մոլորեցման, օգտագործման նենգ ու անընդունելի գործելաոճի հետ։ Այս տեսանկյունից զարմանալի չէ արդեն նաև այն, որ այս ինքնահռչակ նախաձեռնության իրավական աջակցի դերում հանդես է գալիս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանական թիմը։ Վերջինս տևական ժամանակ է՝ «քոչարյանական» և «մերձքոչարյանական» հարթակների ու լրատվական շրջանակների ձեռնասուն «փորձագետներից է», որին այդպես էլ, կարծես թե, չի հաջողվում առավել ուղղակիորեն ընդգրկվել Քոչարյանի փաստաբանական խմբում և, ըստ այդմ էլ, առավել խոշոր պատառներ վաստակել։ Սույն փաստաբանը ոչ վաղ անցյալում հանդիսանում էր Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդային պաստառի շահերի պաշտպանը։ Թերևս, գովազդային պաստառի շահերի պաշտպանությունը չկարողանալով համապատասխան «բարձր մակարդակի» վրա պահել, Կոչուբաևը չի հաջողում հաղթահարել մոգական շրջանակը և համալրել «սիրելի փաստաբանների» շարքը։ Նման դժգույն իրադրության պայմաններում ընդունելության քննությունները հերթական հնարավորությունն էին ինչպես սույն փաստաբանի, այնպես էլ «Քոչարյան-հերոս» հայեցակարգի մի շարք առաջամարտիկների համար ապացուցել իրենց կարողությունն ու նվիրվածությունը մեծ առաջնորդին։ Մենք, իհարկե, վստահ ենք, որ այս շրջանակը լիովին անշահասիրաբար է փող սիրում, ինչպես կասեր Օստապ Բենդերը։

Սակայն այս անշահասիրաբարության ձգտումը փոքր-ինչ մթագնում է իրողությունների բարոյական դիտանկյունը։ Ինչպես արդեն նշեցինք, ընդունելության քննությունները առաջ բերեցին հարցեր, որոնց պատասխանի հրատապությունն աներկբա է, սակայն խնդրո առարկա շրջանակի համար սրանք երկրորդական կամ չորրորդական խնդիրներ են, քանի որ նրանց հիմնական ու, թերևս, միակ նպատակը պղտոր ջրում ձուկ որսալն է։ Այդ պղտոր ջուրն էլ դիմորդների և նրանց ծնողների բողոքն է, որը «հոգեորսության», մանիպուլյացիաների ու հանրության մեջ արհեստական լարվածության ստեղծման լայն հնարավորություններ է առաջ բերում։ Թերևս հենց այսօրինակ իրավիճակներում լավագույնս դրսևորվում են սույն խմբի կամ խմբերի իրական շարժառիթները, նպատակներն ու սկզբունքները, որոնք հանգում են միմիայն իրենց անձնական ու գրպանային շահին։ Ի դեպ, վերջինիս մեջ որևէ դատապարտելի բան չէր լինի, եթե այն հակոտնյա չլիներ հանրության, մարդու և քաղաքացու իրավունքներին ու շահերին։ Վերջապես որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նեղ խմբակային շահերի առաջխաղացման համար քաղաքացիներին մոլորեցնելը, սեփական նպատակների համար օգտագործելն ու շահարկելը, առնվազն բարոյական տեսանկյունից ամենանողկալի գործելաոճն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում