Արդեն մի քանի օր է՝ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը ընդունելության նոր կարգն է, որով նախապատվությունը տրվում է առաջին հայտին։ Արդյունքում՝ բարձր բալեր հավաքած, բայց առաջին հայտով այլ մասնագիտություններ նշած շատ դիմորդներ դուրս են մնացել։