Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՈՒԵՖԱ-ն թքած ունի ԱՀԿ-ի վրա. Եվրոպական ֆուտբոլը ձեռնոց է նետում կորոնավիրուսին

Եվրոպայում ներքին ֆուտբոլային առաջնությունները մոտենում են ավարտին։ Չնայած կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ այնուամենայնիվ, ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների մեծ մասը, հետևելով ֆուտբոլային գերատեսչության հորդորին, վերսկսեց ընդհատած առաջնությունները։ Արդեն օգոստոսի սկզբին կվերսկսվեն նաև համավարակի հետևանքով ընդհատված Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները։ Փլեյ-օֆի հանդիպումները կանցկացվեն մեկ հանդիպումով։

Սեպտեմբերին ՈՒԵՖԱ-ն մտադիր է սկսել 2020/20201թթ. եվրագավաթների խաղարկության որակավորման փուլը, որին կմասնակցեն նաև հայկական 4 ակումբները՝ «Արարատ-Արմենիան», «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակը»։ Որակավորման փուլի հանդիպումները ևս, նախատեսվածի համաձայն, կանցկացվեն մեկ հանդիպումով։

Ու մինչ եվրոպական ֆուտբոլային կառույցը նախապատրաստվում է մեծ մրցաշարերին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորել է չշարունակել եվրագավաթային հանդիպումները մինչև 2021 թվականը: Մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական ֆուտբոլային ասոցիացիային խորհուրդ է տվել ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից: ԱՀԿ-ն նման դիրքորոշում էր ընդունել այն բանից հետո, երբ ՈՒԵՖԱ-ն իր անդամ երկրներին ըստ էության պարտադրել է ավարտել ազգային առաջնությունները մինչև հուլիսի 31-ը։

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեն եվրոպական երկրների իշխանությունները ՈՒԵՖԱ-ի բավական համարձակ քայլերին։ Շատ երկրներում պահպանվում է կարանտինային իրավիճակը, որի պայմաններում ֆուտբոլային մրցաշարերի անցկացումն ուղղակի հնարավոր չէ։ Դժվար է ասել նաև, թե ինչպես ԱՀԿ-ն կարձագանքի ՈՒԵՖԱ-ի կողմից մրցաշարերի անցկացմանը։ Այս տարի եվրագավաթների մրցաշարերը չանցկացնելու պարագայում եվրոպական ֆուտբոլը ընդհանուր առմամբ միլիարդավոր դոլարների կորուստ կկրի։ ՈՒԵՖԱ-ն ըստ էության, անտեսելով ռիսկի գործոնը, փորձում է փրկել ֆուտբոլը, բայց…

ԱՀԿ-ի հորդորը կարելի է բացատրել կարևոր մի գործոնով։ Եվրագավաթների խաղարկության վերսկսման պարագայում կսկսվի նաև ակումբների տեղաշարժը եվրոպական երկրներում, ինչը զգալիորեն կմեծացնի կորոնավիրուսի տարածման վտանգը։ Եվրագավաթների խաղարկության այս տարվա անցկացմանը միանգամայն կողմ են նաև ակումբները, որոնք լուրջ գումարներ են ստանում մասնակցության համար։ ՈՒԵՖԱ-ի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի գլխավոր խնդիրը հենց ակումբային ֆուտբոլը կոլապսային իրավիճակից դուրս բերելն է։ Ֆուտբոլային կառույցները պատրաստ էին նույնիսկ չեղարկել այս տարվա ազգային հավաքականների մակարդակով մրցաշարերը, որպեսզի թիմերը, այսպես ասած, շնչելու հնարավորություն ստանան։ Այնուամենայնիվ, վերջերս ՈՒԵՖԱ-ն որոշեց նաև, որ աշնանը նախատեսված Ազգերի լիգայի խաղարկությունը այնուամենայնիվ կայանալու է։

Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Ըստ օրացուցային պլանի՝ սեպտեմբերի 5-ին մեր հավաքականը այս տարվա իր առաջին հանդիպումն է անցկացնելու Սկոպյեում՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Կարճ ասած՝ ՈՒԵՖԱ-ն սեղմ ժամկետներում մտադիր է անցկացնել բոլոր մրցաշարերը։

Հիշեցնենք, որ համավարակի պատճառով մեկ տարով հետաձգվել էր Եվրո-2020-ը։ Ոմանք շտապում են պնդել, որ ՈՒԵՖԱ-ն ուղղակի թքած ունի ԱՀԿ-ի վրա և շարժվելու է մինչև վերջ։ ԱՀԿ-ի հորդորի վրա ըստ էության թքած ունեն նաև գրանդ ակումբները, որոնք ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնած և միայն մեծ մրցաշարերի վերսկսման պարագայում կթոթափեն ճգնաժամը։

Հիշեցնենք ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալյանին դեռևս մայիսին կանխատեսել էր, որ համավարակի հետևանքով ազգային հավաքականների մակարդակով հանդիպումները կվերսկսվեն միայն 2021 թվականին։ «Խնդիրը միայն վարակի տարածումը և մարդկանց առողջությունը չէ։ Այո, ամիսներ անց հնարավոր է՝ կորոնավիրուսը նահանջի, բայց դա չի նշանակում, որ ավիափոխադրումների հետ կապված հարցը լուծված կլինի։ Այս պահին դեռ մտածում ենք սեպտեմբերին նախատեսված հանդիպումներն անցկացնելու մասին։ Բայց հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ կարծում եմ, որ աշնանն էլ մի շարք երկրների սահմանները փակ կլինեն։ Նույնիսկ եթե աշնանը հնարավոր լինի մրցաշարեր անցկացնել, ապա հանդիպումները տեղի կունենան առանց երկրպագուների։ Պետք է առկա ճգնաժամից քայլ առ քայլ և սահուն դուրս գալ։ Վստահ եմ, որ 2021 թվականի գարնանն ազգային հավաքականների մասով ամեն ինչ լավ կլինի։ Այժմ մեր գլխավոր նպատակը ազգային լիգաներին օգնելն է։ Այս խնդիրը չլուծելու դեպքում համաշխարհային ֆուտբոլում բավական ծանր իրավիճակ կստեղծվի»,- նշել էր ՖԻՖԱ-ի փոխնախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում