Թուրքիայի Մերսինի նահանգի Մութ քաղաքի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոբուսի վարորդն ու 5 զինծառայող մահացել են, ևս 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մութի հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Hurriyet Daily News.-ը հղում տալով Մերսինի նահանգապետարանին:
Նահանգապետարանից տեղեկացրել են, որ վթարը տեղի է ունեցել Մութ-Քարաման ավտոճանապարհին, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Տեղում աշխատանքները շարունակվում են:
Ավտոբուսի կողաշրջվելուց հետո դեպքի վայր են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և երկրի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ումիթ Դյունդարը: