Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

21 ներկայացում բացօթյա և առցանց. «Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կանցկացվի  օգոստոսի 1-10-ը, կներկայանա 21 մոնոներկայացմամբ:  «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ, համավարակով պայմանավորված, այս տարի փառատոնի շեշտադրումները փոխվեցին, որոշ ծրագրեր վերանայվեցին: Ստեղծված իրավիճակում փառատոնն այս տարի արտերկրից դերասանների չի հյուրընկալի:

«Որոշ ներկայացումներ, որոնք շատ թանկ էին ինձ համար, և ցանկանում էի, որ անպայման ցուցադրվեին, չեն լինի՝ պայմանավորված համավարակով: Օրինա՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Լեհաստանից նախագծեր պետք է լինեին: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք հնարավորություն կունենանք դրանք այստեղ դիտելու»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Փոխարենը փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից,Լիտվայից, Ուկրաինայից և այլն:

Փառատոնի մասնակիցներին, այս անգամ առցանց, կողջունեն մոնոփառատոնների տնօրեններ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան, այլք:

Այս տարի նախատեսված 21 ներկայացումից 7-ը միջազգային ծրագրերի գործերն են, որոնց Հայաստանի հանդիսատեսը հնարավորություն կունենա հետևելու «Արմմոնո» փառատոնի «Ֆեսյբուք» սոցիալական ցանի էջում: Մնացած 14  ներկայացումը բեմադրվում է Հայաստանում, հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա: Քանի որ ներկայացումները լինելու են բացօթյա, հետևաբար, որոշակի քանակությամբ հանդիսատեսի ներկայություն նախատեսված է: Նրանք, ովքեր չեն կարողանա ներկա լինել, կարող են կրկին հետևել առցանց:

Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: Փառատոնը կմեկնարկի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է:

«Թե ինչ շեշտադրումներ կլինեն, կդժվարանամ ասել, կարծում եմ՝  Նարինե Գրիգորյանն ավելի լավ կպատասխանի: Ամեն դեպքում կարծում եմ, որ հանդիսատեսը կսպասի պատվաբեր, լուրջ հանդիպում Մաթևոսյանի արձակի հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի տնօրինությանը, նաև Նարինե Գրիգորյանին այս ամենի համար: Ես լավ հեռանկար եմ տեսնում «Գոմեշը» ներկայացման համար»,- ասաց  «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Փառատոնի շրջանակում հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց…» պիեսը:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ արվեստի վաստակավորգործիչ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:

Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում