«Ուսանող ենք» – վանկարկումներով ԲՈւՀ-եր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք ցանկանում են հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ բողոքի ակցիա մասնակիցները կարող են հանդիպել միայն փոխնախարարի հետ։ Դիմորդները հրաժարվել են փոխնախարարի հետ հանդիպման առաջարկից և հայտարարել, որ հանդիպում են ունենալու միայն նախարարի հետ, քանի որ իրենց հարցերը միայն նրան են ուղղված։ Դիմորդների ծնողներն արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են դատական գործ սկսել նախարար Արայիկ Հարությունյանի դեմ։