Հուլիսի 27-ին բիթքոյնի փոխարժեքն այս տարվա հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ հաղթահարել է 10 հազար դոլարի հոգեբանական սահմանագիծը: Այդ մասին են վկայում Երևանի ժամանակով 7:30-ի դրությամբ Coinmarketcap պորտալի տվյալները:
Բիթքոյնը համանուն գաղտնարժույթի ապակենտրոնացված համակարգն Է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա, որը կարող է «ձեռք բերել» (շրջանառության մեջ դնել)՝ համակարգի մասնակից ցանկացած օգտատեր: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել համակարգի նոր բլոկներ:
Համակարգի հայեցակրգը հրապարակվել է 2008 թվականի նոյեմբերին Սատոսի Նակամոտո կեղծանվամբ՝ դրա հեղինակի (հնարավոր է հեղինակների կոլեկտիվի) կողմից: Բիթքոյնի Էմիսիան սովորական ձևով սահմանափակված է, և այս պահին բիթքոյնների մեծ մասն արդեն «ձեռք է բերված», հաղորդել է ՏԱՍՍ-ը: