Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանն ավարտված է:
Վերջին տուրում հաղթանակներ տոնեցին «Արսենալ»-ը, «Բրայթոն»-ը, «Չեսլի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Սաութհեմթոն»-ը:
Պրեմիեր լիգայի չեմպիոն ժամանակից շուտ հռչակվել էր «Լիվերպուլ»-ը: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վերջնականապես հավաքեց 99 միավոր: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթի»-ն է 81 միավորով: Այնուհետ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Չելսի»-ն հավաքել են 66 միավոր: Այս թիմերը հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում: «Լեսթեր»-ը և «Տոտենհեմ»-ն էլ կմասնակցեն Եվրոպայի լիգայի խաղարկությանը: