Միացյալ Նահանգների իշխանությունները դժգոհություն են հարուցել Չինաստանի հարավ – արևմուտքի Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության արձակված տեղացի անձնակազմի շրջանում, քանի որ այն փակվելուց առաջ «մինչև վերջ չեն վճարել փոխհատուցումները»:
Այդ մասին հուլիսի 27-ին հայտնել է The Global Times չինական թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
«Որքան ինձ հայտնի Է, հյուպատոսությունը բավականաչափ փոխհատուցում չի վճարել արձակված տեղացի անձակազմին: Դա դժգոհություն է առաջացրել»,- գրել է նա Twitter-ի՝ իր Էջում: Ավելի վաղ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Չենդուում ԱՄՆ-ի հյուպատոսության շենքը Չինաստանին հանձնելու մասին: Մոտավորապես առավոտյան 06:00-ին (Երևանի ժամանակով 02:00-ին) այնտեղից հանել են ԱՄՆ-ի դրոշը, իսկ տեղական ժամանակով ժամը 10:00-ի (Երևանի ժամանակով 06:00-ի) կողմերը դիվանագետները հեռացել են բոլոր շենքերից:
Վաշինգտոնը հուլիսի 21-ին Պեկինց պահանջել էր 72 ժամվա ընթացքում Հյուսթոնում փակել գլխավոր հյուպատոսությունն «ամերիկյան տեխնոլոգիաների գողության», ուսանողական փոխանակումների համակարգերի «անվայել օգտագործման», ինչպես նաև «դիվանագիտության ստանդարտ պրակտիկային անհամատեղելի գործելակերպի» պատճառով: Չինաստանի ԱԳ նախարարությունը նույն օրը Վաշինգտոնից պահանջել էր փակել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Չենդուում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: