Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Միջին վիճակագրական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 700-1000 դոլար, 1 մլն զբոսաշրջիկ՝ 1 մլրդ դոլար․ ոլորտը պետք է փրկել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Ոլորտը ներկայացնող ընկերությունների ղեկավարները խոսել են ոլորտի վրա համավարակի ազդեցության, պետական աջակցության և հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտության, մեր երկրի համար հեռանկարային և ներուժ ունեցող այս բնագավառի հետագա զարգացումը չվտանգելու կարևորության մասին՝ այս համատեքստում մասնավորապես խիստ կարևորելով մասնագետ կադրերի պահպանման խնդիրը: Նրանք անդրադարձել են նաև ոլորտի վերականգնման կանխատեսումներին և դրա խթանմանն ուղղված հնարավոր լուծումներին: «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արմենիա Թրավել» ընկերության զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն Արմեն Գրիգորյանի հետ, որը ևս ներկա է գտնվել նախագահի հետ հանդիպմանն ու բարձրաձայնել է ոլորտում առկա խնդիրների մասին։

– Պարոն Գրիգորյան, կներկայացնեք՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ոլորտը վերջնական փլուզումից փրկելու համար։ Այս պահին կենսական անհրաժեշտության ի՞նչ աջակցության կարիք ունի ոլորտը, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսային համավարակից։

– Դուք շատ ճիշտ նշեցիք, որ զբոսաշրջության ոլորտն ամենատուժածներից մեկն է, եթե ոչ ամենատուժածը աշխարհում և Հայաստանում։ Երբ սահմանափակումները մասամբ վերացվեցին, տնտեսությունը սկսեց քիչ-քիչ վերականգնվել, բնականաբար, ակնհայտ դարձավ, որ զբոսաշրջությունն առավել տուժած ոլորտն է։ Իհարկե, մենք գոհ ենք, որ պետության կողմից եղավ արագ արձագանքում, իրականացվեցին աջակցության և օժանդակություն տարբեր ծրագրեր։ Սակայն իրավիճակը վերլուծելով, մենք հասկանում ենք, որ զբոսաշրջության առանձին աջակցության միջոցառման կարիք կա՝ հաշվի առնելով ոլորտում ներգրավված բոլոր տնտեսվարողների առանձնահատկությունները։ Ընդհանուր զբոսաշրջության ինդուստրիայում ներգրավված են տարբեր գործունեություն իրականացնող ընկերություններ՝ տուրօպերատորներից սկսած մինչև գյուղի հյուրատներ։ Մենք՝ ներգնա տուրօպերատորների ասոցիացիան, Տուրիզմի ֆեդերացիան, որտեղ մենք հիմնադիր անդամ ենք, ներկայացրել ենք կառավարությանը մեր կարծիքը։

– Ի՞նչ աջակցություն եք ակնկալում ոլորտի համար։ Ի՞նչ կոնկրետ քայլեր։

– Ընդհանուր առմամբ, երեք ուղղությամբ ենք աջակցություն ակնկալում։ Առաջնահերթ է աշխատողների աշխատավարձերի սուբսիդավորումը։ Այսօր մեզ համար ամենակարևորը մեր աշխատակիցներն են, որոնք երկար տարիներ վերապատրաստվել են ու մեծ ջանք ու եռանդ են դրել այդպիսի մասնագետներ պատրաստելու համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր առանցքային մասնագետները գնան ուրիշ տեղ աշխատեն։ Մեկ տարի հետո, երբ ոլորտը կվերականգնվի, մասնագետների արագ գտնել հնարավոր չի լինի։ Շատ կարևոր է պահպանել այդ մասնագետներին ու վճարել աշխատավարձերը։

Մյուս աջակցությունը ակնկալում ենք բանկային ոլորտի կողմից ինչպես գործող վարկերի սուբսիդավորման մասով, այնպես էլ անտոկոս վարկերի տրամադրման։ Շատ կարևոր է առնվազն մեկ տարի արտոնյալ ժամկետ սահմանել և գումարն օգտագործելու նպատակն ընդլայնել։ Երրորդ կարևոր կետը հարկային արտոնություններ տրամադրելն է։ Չենք ուզում օգտագործել հարկային արձակուրդ, բայց որոշակի արտոնություն՝ կապված գործունեության տեսակից։ Օրինակ՝ ներգնա զբոսաշրջային օպերատորները ավելացված արժեքի հարկ վճարելուց ազատված են։ Մեզ համար կարևոր է նաև շահութահարկի մասով կանխավճարների վերադարձի հարցը։ Մենք տարվա սկզբին մեծ գումար ենք կանխավճար վճարել։ Կոպիտ ասած, այդ գումարը պարտքով տված է պետությանը, մինչդեռ մենք ոչ մի շրջանառություն չենք ունեցել։ Տարին ամփոփելուց հետո, երբ պարզ դառնա, որ որևէ շրջանառություն չենք ունեցել, հաջորդ տարի նոր հնարավոր է՝ այդ գումարը վերադարձվի։ Մինչդեռ, այս ճգնաժամային իրավիճակում այդ գումարները շատ էական դեր են կատարում։ Մեզ համար նաև կարևոր է եկամտահարկի հարցը։ Իհարկե, հասկանում ենք, որ պետության համար դժվար է ընդհանուր հարկային արձակուրդ տրամադրել, բայց կա ընդունված կարգ՝ IT ոլորտի սկսնակ ընկերությունների համար եկամտահարկի չափը սահմանել 10 տոկոս։ Դա գործող նախադեպ է, որը կարելի է կիրառել նաև զբոսաշրջային ոլորտի համար։ Սրանք հիմնական երեք ուղղություններն են, որոնք փորձում ենք քննարկել կառավարության և պատկան այլ մարմինների հետ և ստանալ այդ ուղղությամբ աջակցություն։

– Կառավարության կողմից աջակցություն ստանալուց հետո ո՞րն է լինելու ոլորտի ընկերությունների հետագա քայլերը զբոսաշրջությունը փրկելու ուղղությամբ։

– Նախ ասեմ, որ զբոսաշրջությունը մեր պետության համար համարվում է գերակա։ Մեր համախառն ներքին արդյունքի զգալի մասն ապահովում է զբոսաշրջությունը։ Վիճակագրական տվյալներ ներկայացնեմ։ Եթե մենք տարեկան ունենք 1մլն 800 հազար զբոսաշրջիկ, սփյուռքահայերին հանած՝ 1 մլն։ Միջին վիճակագրական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը երկրում ծախսում է 700-1000 դոլար։ Պարզ հաշվարկ՝ 1 մլն զբոսաշրջիկ անգամ 1000 դոլար ստացվում է 1 մլրդ դոլար։ Դա ՀՆԱ-ի 10 տոկոսն է կազմում։ Այդ գումարը մուլտիպլիկատիվ էֆեկտով գնում է այլ ոլորտներ։ Այս բոլոր ծրագրերից հետո անհրաժեշտ է նայել առաջ ու հասկանալ՝ ինչ է պետք անել ոլորտը վերականգնելու համար։ Այստեղ ևս կարևոր է մեր պետության կողմից հետհամաճարակային ռազմավարության մշակումն ու հրապարակումը։ Դա որոշակի կանոնակարգ է, որը շատ պետություններ ունեն։ Չկորցնելով հույսը, որ այս տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կորող են լինել այցելություններ, դրա համար անհրաժեշտ է, որ պետությունն ունենա հետհամաճարակային պայմանները։ Սահմանները բացելուց հետո պետք է հրապարակի կանոնակարգերը, քանի որ մեզ համար առաջնային է երկրում առողջապահական վիճակը։ Բայց առանց տնտեսության դժվար է պահել առողջապահական ոլորտն ու երկրի անվտանգությունը։ Մենք պետք է ունենանք հետհամաճարակային պրոտոկոլ, որտեղ կնշվի, թե որ երկրներից է թույլատրվում ՀՀ այցելությունները, որ ավիափոխադրողներին է թույլատրվելու թռիչքներ իրականացնել, ինչ կանոններ են գործելու ինքնաթիռում, օդանավակայանում, մեկուսացվելու են զբոսաշրջիկները, թե ոչ։ Դրանք շատ կարևոր են, որպեսզի տրամադրենք մեր միջազգային գործընկերներին։ Մենք փորձում ենք սա հասցնել պատկան մարմիններին, քանի որ այդ ռազմավարությունը պետք է հիմա մշակել։ Հետագայի համար մենք մեր ուշադրությունը զբոսաշրջության նկատմամբ պետք է մեծացնենք, տարբեր գործիքներով մեր երկրի ճանաչելիությունը մեծացնենք և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում