Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Պատմական վերափոխման հրամայականը. ադրբեջանցիների բնազդային վախը ՌԴ հայերից

Ռուսաստանում հայերի դեմ ադրբեջանական խուժանի սանձազերծած հարձակումները, բնականաբար, շատ խորքային ու լայն խնդիրների համախումբ դրսևորում են, որոնք առնչվում են ամենևին ոչ միայն հայ-ադրբեջանական խնդրին, արցախյան հարցին, այլ նաև ավելի շատ գուցե հայ-ռուսական հարաբերությանը: Այդ հարաբերության համատեքստում, անշուշտ, առանցքային նշանակության գործոն է հայկական համայնքը, որը թիրախավորել են ադրբեջանցիները: Եվ այստեղ թիրախավորումը, թերևս, պայմանավորված չէ լոկ թշնամական ընկալումով, քենով, ռազմական դաշտում կրած ցավալի պարտությունից բխող, այսպես ասած, վրեժխնդրության հուսահատ զգացումով, որը մատնում է ավելի շատ հենց թուլությունը, քան ուժը: Այդ ամենը կա, սակայն թիրախավորման խորքում նաև այն ենթագիտակցական ընկալումն է, որ Ռուսաստանի հայ համայնքը կարող է լինել այն ուժը, կամ Հայաստանի պետականության այն երկրորդ շնչառությունը կամ ալիքը, որ հայկական պետականության ներսում փոփոխություններին զուգահեռ փոխվելով նաև իր ներսում, կարող է բերել Հայաստան պետության, հայության, հայկական գործոնի հանդեպ Ռուսաստանի մոտեցման և վերաբերմունքի փոփոխության, կարող է ստեղծել իրավիճակ, երբ ռուսական դաշտում՝ ընդհուպ մտածողության մակարդակում սկսի ծավալվել փոփոխության գործընթաց, ձևավորվել սաղմ: Իսկ այդ դեպքում Ադրբեջանը առաջինը և, թերևս, միակը կլինի ռեգիոնում, որ կզգա այդ հնարավոր փոփոխության բացասական հետևանքը՝ Թուրքիայի հետ միասին, իհարկե, քանի որ ռեգիոնալ մյուս բոլոր խաղացողները ոչ միայն կօգտվեն հայ-ռուսական հարաբերության այդ որակական վերափոխումից, կլինեն դրա շահառու՝ այդ բառի լավ և անվտանգային, կայուն իմաստով, այլ, թերևս, սպասում են դրան:

Սա, իհարկե, չափազանց ծավալուն և տարողունակ, տևական գործընթաց ենթադրող հարց է, որում, սակայն, իրենց ենթագիտակցական վախով հանդերձ, ադրբեջանցիներն ու թուրքերը այդուհանդերձ կարող են ունենալ նաև ակամա լումա: Հարցը պարզապես հետևյալն է, որ հայկական համայնքը ոչ միայն իրավիճակային, այլ ռազմավարական գնահատման արժանացնի այս օրերի խնդիրը, ըստ այդմ՝ եզրակացնելով, որ համայնքային կենսագործունեության որակական վերանայումը թե՛ գործունեության կառուցվածքի, թե՛ գաղափարաբանության ու բովանդակության առումով չունի այլընտրանք: Եթե, իհարկե, հայերը չեն ընտրում լիարժեք ուծացման ճանապարհը, ինչի ընտրության հնարավորությանը, մեղմ ասած, խիստ կասկածում ենք, իհարկե, բնական ուծացման կամ ուծացման բնական, օբյեկտիվ մարտահրավերի և ռիսկի հանգամանքը ընդունելով հանդերձ: Այդուամենայնիվ, հայերը կամովին ուծացման, ուծացման ընտրության չեն գնա բացարձակապես և դրա խոսուն, բառի լայն և լավ իմաստով աղաղակող դրսևորումը հենց ծիրանային մարտահրավերին մեկ ազգի տրամաբանությամբ արագ արձագանքն էր: Սակայն հենց ոչ միայն ադրբեջանանման մարտահրավերների, այլ նաև ուծացման բնական վտանգի կանխարգելման, հակազդման առանցքային հարցը համայնքային կյանքի վերակազմակերպումը, վերափոխումն է թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային իմաստով:

Կխթանե՞ն այդ հարցը ռուսաստանահայության օրակարգում ադրբեջանցիները իրենց ծայրահեղ գործողություններով:

Ներկայումս հայերին դրանցից պաշտպանելու, միաժամանակ սադրանքից զերծ պահելու ընթացիկ խնդիրն է, և ընդհանրապես հայկական դիմադրունակության ու կենսունակության նոր որակի և բովանդակության ռազմավարական խնդիրը: Ընդ որում` հաշվի առնելով նաև նուրբ հանգամանքը, որ այդ վերակազմակերպումը պետք է լինի այնպիսի քաղաքակրթական և քաղաքական նշաձողով, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ որևէ մեկին չտրվի հնարավորություն դա ներկայացնել՝ որպես հակառուսական գործընթաց ռուսական պետության ներսում, այլ հակառակը՝ այն լինի քաղաքակրթական և քաղաքական, արժեհամակարգային առումով օրինակելի նաև հենց ռուսական հանրության համար՝ անկախ իր իշխանության հետ այդ հանրության հարաբերությունից և վերաբերմունքից:

Ամբողջ հարցն այն է, թե ինչպես է տեղի ունենալու այդ վերակազմավորումն ու վերափոխումը: Դժբախտաբար, ռուսաստանահայ համայնքը, խորքային առումով լինելով ամենակարևոր հայկական համայնքներից մեկը, նաև ամենաանգլուխն է, այն իմաստով, որ դրա ղեկավարության դիրքերից ներկայացող միավորները ավելի շուտ ՌԴ քաղաքական ղեկավարության կցորդ են, քան հայկական համայնքի և դրա խորքային խնդիրների առաջնորդող:

Կփոխվե՞ն այդ մարդիկ, թե՞ այդ մարդիկ պետք է փոխվեն և գան նորերը, որոնք կստանձնեն հսկա համայնքի վերակազմակերպման բարդ խնդիրը: Բարդ նաև այն առումով, որ դա պետք է լուծվի գործնականում ոչ իրավական և ոչ ազատ երկրում: Իսկապես ծանր և բարդ խնդիր է, բայց առանց դրա լուծման հնարավոր չի լինելու դիմակայել առավել ուժգնացող ու ծանրացող մարտահրավերներին, որոնք գալու են ժամանակի և աշխարհակարգի անցման օբյեկտիվորեն ծանր այդ պատմական շրջափուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում