Արկանզասի համալսարանի հետազոտողները մշակել են նոր նանո-դեղամիջոց, որը ոչնչացնում է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի բջիջները: Այն կօգնի բժիշկներին անմիջականորեն ներգործել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների վրա՝ միաժամանակ խուսափելով քիմիաթերապիայի կողմնակի թունավոր ազդեցություններից: Ուսումնասիրությունը ներկայացվել է Advanced Therapeutics ամսագրում:
Արկանզասի համալսարանի քիմիայի և կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Հասան Բեյզավիի գլխավորությամբ գիտնականների խումբը նանոնյութերի նոր դաս է կապել՝ ֆոտոդինամիկ թերապիայի համար արդեն մշակված դեղամիջոցի լիգանդներով մետաղաօրգանական կարկասներ: Արդյունքում ստացվել է նանոծակոտկեն նյութ, որը թիրախավորում և սպանում է ուռուցքային բջիջները՝ առանց թունավորելու նորմալ բջիջները:
Քաղցկեղի բուժումից բացի, դեղամիջոցի առաքման նոր համակարգը կարող է օգտագործվել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի կամ ֆլուորեսցենտային տոմոգրաֆիայի դեպքում, երբ օրգանիզմում վերահսկվում է դեղամիջոցը և քաղցկեղի բուժման ընթացքը: