ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկրի նախագահի համար նոր մականուն է մտածել, հայտնում է The Hill-ը:
Փելոսին Թրամփին անվանել է «Պրն. Արա ավելի վատ» («Mr. Make Matters Worse»)՝ մեկնաբանելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի նրա որոշումները:
«Նա իրավիճակը վատացրեց ամենասկզբից` հետաձգում, ժխտում, «սա անհեթեթություն է», կորոնավիրուսը կախարդականորեն կվերանա, «և մնացած ամեն ինչ, և ահա մենք գտնվում ենք այս իրավիճակում»,-ասել է խոսնակը:
Բացի այդ, նա քննադատել է նաեւ Սպիտակ տան կողմից դպրոցները բացելու ձգտումը: