Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Անընդունելի է. Ում ջանքերով է կոռումպացված Դավիթ Ավետիսյանի որդին կառավարության կողմից առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու

«Ինձ համար որևէ տարբերություն չկա՝ Հրայր Թովմասյանի ու կառավարության կողմից առաջադրված թեկնածուի՝ Վահրամ Ավետիսյանի միջև։ Մենք այսքան պայքարեցինք Սահմանադրական դատարանը նախկին իշխանության ներկայացուցիչներից ազատելու համար, բայց էլի գնացին ու ՀՀԿ-ի իշխանության խաչը պաչեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նշենք, որ իրավապաշտպան, փաստաբանական համայնքը շարունակում է ակտիվորեն քննարկել ու միանշանակ չընդունել կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրումը։

Մենք արդեն գրել ենք, որ Վահրամ Ավետիսյանը  Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Իսկ Դավիթ Ավետիսյանը հայտնի է որպես կոռումպացված, նախկին իշխանության կամակատար դատավոր։ Ավետիսյանը հանրության հիշողության մեջ հատկապես մնացել է Մարտի 1-ի գործերով մի քանի տասնյակ քաղբանտարկյալների, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վճիռները դակելով։

Մենք նաև գրել էինք, որ Վահրամ Ավետիսյանը եղել է Toto Gaming ընկերության իրավաբանը։ Ավետիսյանը ինքը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ տարբեր խոշոր մասնավոր ընկերություններում իրավաբանական ծառայության ղեկավար է եղել։

Ավետիսյանը նաև բիզնես ունի։ Մասնավորապես նրան է պատկանում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող խոշոր բենզալցակայան, ավտոյուղերի կետ և այլն։
Բացի այս ամենից, մեզ պատմեցին, որ Վահրամ Ավետիսյանի հայրը կոնսուլտացիաներ է տվել քոչարյանական կողմին, երբ գործն առաջին անգամ ՍԴ էր գնում ու դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում էր։ Այսքանից հետո թերևս խիստ տարակուսելի է, թե կառավարության ընտրությունը ինչու է կանգ առել այս թեկնածուի վրա։

Կարապետյանցի խոսքով՝ ճիշտ է, որդին պատասխան չի տալիս իր ծնողների արածների համար, բայց միևնույն է՝ հայտնվելու է մի իրավիճակ, որ ուշ թե շուտ խնդիր է առաջանալու, որովհետև նա  ինչ-որ պահից ստիպված է լինելու պատասխան տալ՝ իր հայրը հանցագո՞րծ է, թե՞ ոչ, իր հայրը ծառայե՞լ է հանցագործ ռեժիմին, թե՞ ոչ: «Իսկ ամբողջ ժողովրդի համար այդ հարցի պատասխանը միանշանակ է։ Հետևաբար նման մարդուն բերել ու դնել ՍԴ դատավոր ու ակնկալել, որ նա պետք է լինի անաչառ ու արդար, օրենքի ու իրավունքի ջատագով, առնվազն միամտություն է ու իրավիճակին չտիրապետելու հետևանք։ Պետք է դադարեցնել նախկին իշխանության ներկայացուցիչներին միանձնյա ներումներ շնորհելը։ Այո, այդ թեկնածուն որևէ արատավոր բան չի արել, համենայնդեպս մեզ հայտնի չէ, բայց միայն նրա ով լինելը բավարար է, որ ԱԺ-ն ողջախոհ գտնվի ու չքվեարկի նման թեկնածուի համար»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, միայն Մարտի 1-ի գործերով հայտնի չէ։ Նրա պաշտոնավարման տարիներին օրենքին չհամապատասխանող  հարյուրավոր որոշումներ են կայացվել, հանցավոր ռեժիմի հրահանգներ են կատարվել, ու եթե այդ գործերից ինչ-որ մեկը հայտնվի Սահմանադրական դատարանում, Վահրամ Ավետիսյանը ի՞նչ է ասելու, ասելու է, որ իր հայրը հանցագո՞րծ է  եղել, թե՞ կանգնելու է օրենքի կողքը։

«Չի կարող այդ մարդը այդ իրավիճակում օբյեկտիվ գործել։ Սա նոր պաշտոն է, և  պետք է նոր մարդ ընտրվի։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը այդքան աղքատ է մասնագետների առումով, որ իշխանությունը գնացել ու նորից պաչել է ՀՀԿ-ականների խաչը»,- ասաց Կարապետյանցը՝ հավելելով, որ այս իրավիճակը հենց գնահատականն է այն բանի, որ իշխանությունը առ այսօր քաղաքական գնահատական չի տվել նախկին ռեժիմին, լյուստրացիա չի իրականացրել, որից հետո հանրության, իշխանության համար ամեն ինչ պարզ կլիներ, թե  ով ինչով է զբաղվել, և ով հիմա չի կարող պաշտոն զբաղեցնել:

«Կադրային քաղաքականությունը, որը այսօր իրականացնում է իշխանությունը, բացարձակ տրամաբանությունից դուրս է։ Ես առ այսօր չեմ հասկացել, թե ինչ տրամաբանությամբ ներում շնորհվեց Հունան Պողոսյանին, Կամո Արեյանին, Տիգրան Մուկուչյանին, Արթուր Դավթյանին։ Ես չեմ հասկանում, թե ինչի համար են այդ մարդիկ առ այսօր պաշտոնավարում, կամ  նրանց նմանները քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն շարունակում նոր պաշտոններ զբաղեցնել։ Կոնկրետ ՍԴ թեկնածուի առաջադրման մասով ես բացատրություն չունեմ, բայց այն, որ այս առաջարկը հաջողված չէ, շատ վատն է, սա ինձ համար միանշանակ է»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Եթե Նինա Կարապետյանցը բացատրություն չունի, թե ինչպես էր հնարավոր Դավիթ Ավետիսյանի որդու առաջադրումը, փաստաբան Լուսինե Հակոբյանին հաջողվել է գտնել այդ հարցի պատասխանը։

Լուսինե Հակոբյանը իր էջում տեղադրել է 2010 թվականի մի տեսանյութ, որը  Հայաստանում տեղի ունեցող մի կոնֆերանսի մասին է, որի ժամանակ, երբ ելույթ է ունենում Դավիթ Ավետիսյանը, իրավապաշտպան Վարդգես Գասպարին ու այլք, ի նշան բողոքի, պաստառներ են  պարզում ու ընդհատում Ավետիսյանի ելույթը, որի ժամանակ Ավետիսյանը խոսում է  մարդու իրավունքների արդյունավետ  պաշտպանությունից և դրան ուղղված մեխանիզմների ներդրումից։

Լուսինե Հակոբյանը նկատել է, որ դահլիճում էր  նստած նաև այդ տարիներին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի օգնական, ներկայումս «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։ Հակոբյանը նկատել է, որ օրերս Factor.am-ին տված մեկնաբանության մեջ Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ նոր Սահմանադրական դատարանն ունենալու է լեգիտիմության լուրջ խնդիր, և հորդորում է նոր թեկնածուներին լրջորեն մտածել որպես ՍԴ դատավորի թեկնածու իշխանության առաջարկն ընդունելուց առաջ, քանի որ, ըստ նրա սպառնալիքների, կիսելու են այն  քրեական պատասխանատվությունը, որին ենթարկվելու է այսօրվա իշխանությունը:

«Երեկ արդեն, երբ հայտնի դարձավ, թե կառավարությունն ում է առաջադրում որպես ՍԴ դատավորի թեկնածու, նույն Ռուբեն Մելիքյանը նոր թեկնածուին լեգիտիմության խնդրի ու իրեն սպասող քրեական պատասխանատվության մասին զգուշացնելու փոխարեն՝ որոշում է սլաքներն ուղղել այն ՀԿ-ների դեմ, որոնք ժամանակին կոչ են արել ՍԴ դատավորի թեկնածուներին ընտրել մրցութային ընթացակարգով, այդ թվում՝ «Իրավունքի Եվրոպային»: Ու միամտորեն հարցնում է, թե ո՞ւր են այդ ՀԿ-ները։ Եվ ուրեմն ինչո՞ւ է այդպես։ Պատասխանները հեշտ չեն, բայց գտնվեցին: Ռուբեն Մելիքյանը, ինչպես տեղեկանում ենք իր կենսագրությունից, 2007-2009թթ. զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի օգնականի, իսկ այնուհետև՝ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը եղել է հենց այն նույն տխրահռչակ դատավոր Դավիթ Ավետիսյանը, որի որդուն իշխանությունը փորձում է կարգել ՍԴ դատավոր: Եթե ուշադիր նայեք FIDH-ի կոնգրեսի տեսանյութը, ապա կտեսնեք, որ այն ժամանակ, երբ իրավապաշտպան Վարդգես Գասպարին ակցիա է իրականացնում Ռուբեն Մելիքյանի շեֆի՝ Դավիթ Ավետիսյանի դեմ, նրա դիմացի շարքում ամոթխած նստած Ռուբեն Մելիքյանն անգամ չի համարձակվում շրջվել ու նայել Վարդգեսին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նույն տեսանյութում, երբ Դավիթ Ավետիսյանին թույլ չեն տալիս խոսել, և նա դահլիճից դուրս է գալիս, Ավետիսյանին դուրս գալիս ուղեկցում է մի աղջիկ, որը շատ նման է Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Աննա Վարդապետյանին, որը նախկինում զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը: «Բացում ես Աննա Վարդապետյանի կենսագրականը ու ինչ. պարզվում է, որ նա էլ 2009-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նույն տխրահռչակ նախագահ Դավիթ Ավետիսյանի օգնականի պաշտոնը: Չի բացառվում, որ նաև նրա գործուն ջանքերով է նախկին շեֆի որդին ստացել այն դրական երաշխավորությունները, որի հիման վրա նրան կառավարությունը երեկ առաջադրել է որպես ՍԴ դատավորի թեկնածու: Թե ովքեր են այս հնարավոր պաշտոնավարումից ուրախացողները ու այս ուղղությամբ ջանքեր ներդրողներից ոմանք՝ արդեն պարզ է»,- գրել է Լուսինե Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում