Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Հայերը սկսել են մտածել, ոչ թե վախենալ

Տավուշյան լարվածության համատեքստում, հատկապես Թուրքիայի արդեն հայտնի պահվածքի առումով, Հայաստանում փորձ արվեց աշխուժացնել մի մտայնության շրջանառություն, որի վրա գործնականում կառուցված է եղել Հայաստանի հանդեպ ռուսական գերազդեցությունը: Խոսքն այն մասին է, որ, եթե չլինի Ռուսաստանը, ապա Հայաստանը կհայտնվի թուրքական անարգել թիրախի դերում, ինչի հետևանքը կլինի հայկական պետականության վերացումը: Խոշոր հաշվով, հենց այդ մտայնության վրա է կառուցվել հայ-ռուսական ամբողջ հարաբերությունը, ինչն էլ, ի դեպ, բերել է այդ հարաբերության ներքին քայքայման, բարոյազրկման, արժեքազրկման, այդ հարաբերության անառողջության, հայ-ռուսական հարաբերությունն իր այդ բնույթով դարձնելով Հայաստանի ինքնիշխանության փական: Ընդ որում, տարիների ընթացքում անկախությունից հետո ձևավորվել են տնտեսա-քաղաքական խմբեր, որոնք Հայաստանի հանդեպ այդ գերիշխանության վրա կառուցել են տնտեսական, ֆինանսական, գեոքաղաքական խաղեր, սխեմաներ, ունենալով դրանց արդյունքում հսկայական ֆինանսատնտեսական շահույթներ, բառի բուն և պատկերավոր իմաստով: Ավելին, նրանք այդ ամենը ծառայեցրել են ոչ միայն Հայաստանի վրա գերազդեցության համար, այլ նաև ռուսական ներքին իրականությունում հնարավորինս ուժեղ դիրքեր զբաղեցնելու համար, խորացնելով ռուսական կայսրության հենց այն պատկերացումը, որ Հայաստանը պետք է լինի ենթակա, և վերջ:

Սակայն սկսած Ապրիլյան քառօրյա պատերազմից, հայ ժողովրդի ավելի ու ավելի լայն շերտեր հասկացան, թե իրականում որքան միֆական ու վտանգավոր է եղած մտայնությունը: Պարզ դարձավ, որ Ռուսաստանը ոչ միայն կարող է և չօգնել, ոչ միայն չբռնել Ադրբեջանի ձեռքը, այլ այդ ձեռքը դնել բազմամիլիարդ մահաբեր սպառազինություն և փաստորեն հովանավորել Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիա: Հայաստանի հանրային գիտակցության մեջ խորքային փոփոխությունը նոր ալիք ստացավ թավշյա հեղափոխությամբ, որի արդյունքում ձևավորված լեգիտիմ կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունում դրեց ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Դա սկզբունք է, որը միտված է հայ-ռուսական հարաբերությունը դաշնակցային, գործընկերային դարձնելուն, առողջացնելուն՝ հաշի առնելով, որ ռեգիոնում կան իսկապես շատ հարցեր ու հեռանկարներ, որոնցում կա ընդհանուր շահ: Սակայն ռուսական ազդեցիկ, գերիշխող տնտեսա-քաղաքական շրջանակների համար շահն այլ է, որը պայմանավորված է ոչ թե ինքնիշխանության և փոխադարձ հարգանքի ու շահերի ճանաչման, այլ վասալության ռեժիմի վրա:

Ըստ այդմ էլ սկսեց Հայաստանի դեմ հակաքարոզչության նոր ալիք, այդ թվում՝ հայկական ազգանուններով մարդկանց ներգրավումով, որոնց անունները չթվարկենք ավելորդ անգամ: Հերթական ալիքը տավուշյան իրադարձությունների ֆոնին է՝ թե՛ Ռուսաստանից և թե՛ Հայաստանից, որտեղ նրանց նախկին համակարգային գործընկերները Ռուսաստանի «հովանու» ներքո են տեսնում իրենց հաջողությունը Հայաստանի հանրության հետ պայքարում:

Այդպիսով շրջանառության է դրվել Հայաստանում իբրև թե հակառուսականության «միտքը», փորձելով մի կողմից դարձնել այն հանրության վստահությունը վայելող կառավարության դեմ օգտագործման միջոց, մյուս կողմից խաղալ հանրության «դարավոր վախերի» վրա, որ պետք է Ռուսաստանի հետ լինել որքան հնարավոր է լավ, որպեսզի չդառնանք Թուրքիայի զոհ: Այն, որ Ռուսաստանի հետ պետք է լինել լավ, կասկած չկա: Ամբողջ հարցն այն է, որ այդ մարդիկ լավը հասկանում են «գլուխը կախ, բերանը փակ, վիզը ծուռ», մինչ Ռուսաստանում կորոշեն, թե ինչ անել հայերի հետ, հայերի հաշվին որքան առևտուր անել թուրքերի հետ, ինչքան զիջել հայկական շահերից, ինչքան՝ ոչ:

Տավուշը այդ տրամաբանության Հայաստանի մերժումն էր, որին հաջորդեց հակահայկական ալիքի նոր հոսքը Հայաստանի դեմ:

Թուրքիան, անշուշտ, սպառնալիք է: Եվ, անշուշտ, Ռուսաստանը այդ սպառնալիքի հարցում Հայաստանի դաշնակից և գործընկեր պետության ներուժ ունեցող սուբյեկտ է: Բայց այդ ներուժը Հայաստանի օգտին է աշխատում, երբ Հայաստանը ինքնիշխան է և կարողանում է մերժել հայկական շահի հաշվին ռուս-թուրքական որևէ առևտուր:

Հակառակ դեպքում, Ռուսաստանն ավանդաբար համալրում է Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ներուժի պաշարը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանի համար անփոխարինելի չէ, որովհետև Հայաստանում Թուրքիային զսպելը գործնականում աշխարհաքաղաքական խնդիր է ուժային առաջատար կենտրոնների համար, այդ թվում՝ Վաշինգտոնի, Չինաստանի, այդ թվում՝ ռեգիոնալ Իրանի: Իսկ ահա Ռուսաստանի համար Հայաստանն անփոխարինելի է, որովհետև ի՞նչ է լինելու Ռուսաստանի կովկասյան ճակատագիրը, եթե «ընկնում» է Հայաստանը կամ թեկուզ միայն «պարտվում»: Ճակատագիրը լինելու է տխուր, և Ռուսաստանը գիտե դա, ու Հայաստանի այդ առավելությունը հայկական գիտակցությունից հեռու պահելու համար է, որ Մոսկվան ամեն կերպ փորձում է խաղարկել թուրքական վտանգն ու իր «անփոխարինելիության» խաղաքարտը: Բայց հայերը սկսել են ավելի շատ մտածել, ոչ թե վախենալ, Տավուշը դրա մի վկայությունն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում