Հուլիսի 26-ի առավոտյան Բեռլինում ավտոմեքենան մարդկանց բազմության մեջ է ներխուժել: Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը Twitter-ի իր էջում:
Մարդատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բարձրացել Շարլոտենբուրգի տարածքում գտնվող Հարդենբերգպլացի շրջանում գտնվող մայթի վրա: Պատահարի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, երեքը ծանր վիճակում են:
Դեպքի պատճառները պարզում է ոստիկանությունը: Տեղում աշխատում են հրշեջ ծառայության 60 աշխատակից, ներգրավված են փրկարարական ուղղաթիռներ: