Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, նրան վիրավորելու, անձնական կյանքից մանրամասներ բացահայտելու համար: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ուզում եմ ներողություն խնդրել կնոջիցս՝ Քիմից, որ հրապարակել եմ նրա անձնական կյանքը: Խնդրում եմ, ներիր ինձ»,- գրել է երաժիշտը:
Միևնույն ժամանակ, Ուեսթը չի նշել, թե որ հայտարարության համար է կնոջից ներողամտություն հայցում:
Ավելի վաղ ռեփերը հրապարակավ հայտարարել էր, թե պատրաստվում է բաժանվել Քարդաշյանից այն բանի համար, որ իրեն ստիպել է խանդել
Քարդաշյանը դեռ չի արձագանքել Ուեսթի թվիթին: