Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Նախկինների անգործությունը, ՄԱԿ-ի հարթակը չօգտագործելը թույլ տվեց Ալիևին մնալ անպատիժ. Երևանն այժմ նաև դիվանագիտական հաղթանակ գրանցեց

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ հուլիսի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

Նամակում հանգամանալից տեղեկատվություն է ներկայացվել հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության, դրա հետևանքով վերջինների կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ:

Մհեր Մարգարյանը դիմել է ՄԱԿ Գլխավոր Քարտուղարին՝ խնդրելով սույն նամակը շրջանառել Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին` օրակարգային 31-րդ հարցի շրջանակներում (under agenda item 31) և Անվտանգության Խորհրդում:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին տեղի է ունեցել  ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ: Տեղեկություն կար, որ Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցեց  քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ։

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԱԿ-ում հուլիսյան իրադարձությունների խնդիրը վերհանելը։ Այս հարթակն օգտագործելը ինչքանո՞վ արդյունավետ կարող է լինել։

Մինչև հեղափոխությունը Հայաստանը զերծ էր մնում օգտագործել ՄԱԿ-ի ամբիոնը արցախյան հարցը տարածելու համար։ Ադրբեջանական կողմն ավելի արդյունավետ էր օգտագործում այդ հարցը։Իրենք ՄԱԿ-ի ասամբլեայի նիստում մշտապես օրակարգում են պահել այսպես կոչված «օկուպացված» տարածքների հարցը։ Ամեն տարի ինչ-որ մի զեկույց դրա հետ կապված պատրաստում էին ու դրանով օգտագործում այդ հարթակը։ Մենք երբեք չենք ունեցել և դեռևս չունենք օրակարգային հարց Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։Ադբեջանն ունի՝ դա իրենց տեսակետն է,բայց մեր տեսակետն արտահայտող հարց ՄԱԿ-ի օրակարգում երբևիցե չի եղել։ Ես դրական եմ համարում, որ նոր կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը ՄԱԿ-ի նկատմամբ ու ավելի ակտիվ է օգտագործում այդ հարթակը։Դա շատ կարևոր հարթակ է.անհնար է խաղաղ կարգավորման հարցում ինչ-որ հաջողության հասնել, եթե չլինի միջազգային աջակցություն։ Իսկ միջազգային աջակցությունը ստանալու համար հարկավոր է աշխատանք, առնվազն՝ իրազեկում, որ բոլոր պետությունները իմանան, թե ինչ է կատարվել արցախյան հարցում և ինչ է կատարվում այսօր։ Դա շատ կարևոր է։ Մեր բացթողումներից է, որ ամբողջ աշխարհն առ այսօր գիտի,թե օկուպացված է Ադրբեջանի 20 տոկոս տարածքը, բայց այդպիսի իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները կանխելու համար Հայաստանը բավարար ջանքեր երբեք չի գործադրել։Իրականում Արցախի տարածքն ու Արցախի այդ շրջանների տարածքը, որ ձեռք  են բերվել պատերազմի ժամանակ՝ կազմում է 12.000 քառակուսի կիլոմետր և եթե նույնիսկ դա դիտարկենք որպես Ադրբեջանի տարածք՝ 14 տոկոս է կազմում, ոչ թե 20։ Այսինքն՝ տարիներ շարունակ Ադրբեջանն ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածում։ Կամ հայտնի այդ մեկ միլիոն փախստականների թիվը… մենք առ այսօր այդ հարցում չենք փորձել դիմադրել ու ճիշտ տեղեկություններ տրամադրել՝թե՛ տարածքների, թե՛ մարդկանց թվի հետ կապված։ ՄԱԿ-ը հենց այն տարածքն է, որտեղ անպայման հետևողական  աշխատանքեր պետք է իրականացվեն, առանց այդ աշխատանքների խաղաղ կարգավորման հարցում լուրջ հաջողություններ չենք կարող ակնկալել։

-2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Դուք ՄԱԿ ներկայացրեցիք հայտնի տեսանյութը, որը փաստում էր՝ Ադրբեջանն է առաջինը հարձակվել Հայաստանի վրա։ Սակայն մեր այն ժամանակվա իշխանությունները հետևողական չեղան, որ Ադրբեջանը դրա համար պատասխանատվության ենթարկվի։ Եթե աշխատանք իրականացվեր իշխանությունների կողմից՝ կունենայի՞նք այսօր այլ իրավիճակ։

-Իհարկե։ Ես արեցի այն, ինչ պետք է պետությունն աներ։ Իհարկե եթե պետությունը դա աներ՝ 2016 թվականի Ադրբեջանի այդ չթաքցված ագրեսիայից հետո հետևանքներն Ադրբեջանի համար շատ բացասական էին լինելու։ Խնդիրն անպայման կլիներ միջազգային հանրության տեսադաշտում ու Ադրբեջանին կբերեր ավելի վատ  իրավիճակի, սանկցիաների խնդիրն անպայման առաջանալու էր։ Այնպես չէ, որ մոլորակի վրա այսօր հնարավոր է  հրահրել պատերազմներ, մարդկանց սպանել ու չունենալ դրա համար պատասխանատվություն։ Բազմիցս նշել եմ, որ  Ադրբեջանի իշխանություններն ապրիլյան պատերազմի համար անպատիժ են մնացել։ Ես դրա համար լիովին պատասխանատու եմ համարում Սերժ Սարգսյանին և իր թիմին, որովհետև իրենց անգործությունը՝ այդ թվում ՄԱԿ-ի հարթակը չօգտագործելը, թույլ տվեց Ալիևին իր հանցավոր գործողությունների համար անպատիժ մնալ։Այս պահի դրությամբ նրան հաջողվում է խուսափել պատասխանատվությունից սոսկ այն պատճառով, որ Հայաստանի դիրքորոշումը ժամանակին պատշաճ չի եղել։

-Տավուշյան իրադարձությունների հետ կապված շատերն արդարացիորեն գովերգում են մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ Պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, երրորդ բանակային կորպուսի հրամանատար։ Կուզենայի անդրադառնայինք նաև արտգործնախարարության ջանքերին։ Ինչպե՞ս եք գնահատում մեր դիվանագիտության աշխատանքը։

-Ադրբեջանն ու Թուրքիան այս սահմանային միջադեպը փորձում էին օգտագործել Հայաստանի դեմ ու այն դարձնել Հայաստանի դեմ ինչ-որ միջազգային ծրագրի գլխավոր էլեմենտ։ Այդ ծրագիրը տապալվեց։ Իրենց չհաջողվեց առաջ տանել այն տեսակետը, որ Հայաստանն է պատասխանատու այս միջադեպի համար։ Իրենց արձագանքներից երևում է, որ իրենք դժգոհ մնացին միջազգային հանրության արձագանքից, ինչը պետք է վերագրել մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական իշխանությունների լավ աշխատանքին, որովհետև իրենք ժամանակին արագ ու շիտակ տեղեկություն տրամադրեցին բոլոր ուղղություններով, ինչպես անհրաժեշտ է  կատարել այդ իրազեկումները։ Դրանով նրանք կանխեցին այլ մեկնաբանությունների հնարավորությունները, դրանց ազդեցությունները։ Այսպիսով կարելի է ասել, որ Հայաստանն այս օրերին ոչ միայն մարտական դաշտում հաջողություն ունեցավ, այլև դիվանագիտական  հաղթանակ գրանցեցինք, որը պետք է ամրապնդել ու տանել առաջ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում