Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Երևանի ռազմավարական նոր նպատակը, Թուրքիայի հարց, և ոչ միայն

Հայաստանը պետք է ընդլայնի Թուրքիայի ագրեսիվության աճի զսպման միջազգային ձևաչափերում իր ներգրավվածության ծավալը, նախօրեին Երևանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած իրադարձություններին և, ըստ էության, որոշակիորեն ամփոփելով դրանց արդյունքում ստեղծված իրադրությունը: Փաստորեն, վարչապետ Փաշինյանի խոսքում արձանագրվում է, որ Հայաստանն այլևս անբավարար է համարում Թուրքիայի զսպման եղած մեխանիզմները կամ ձևաչափերը: Այստեղ բնականաբար առաջանում է հարց՝ իսկ որո՞նք էին դրանք: Ինչպես հայտնի է, հայկական գիտակցության ու ենթագիտակցության մեջ տարիներ, տասնամյակներ, իսկ գուցե հարյուրամյակներ մեխվել է այն, որ Հայաստանին Թուրքիայից պաշտպանում է Ռուսաստանը և ամենը, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքական ծրագրերի ու շահերի, հետաքրքրությունների հետ: Ու չնայած հանգամանքին, որ պատմությունն ընդհուպ ամենաողբերգական դրսևորումներով ցույց է տվել հակառակը, այդուհանդերձ, այդ հանգամանքը առ այսօր փորձ է արվում «մեխել» Հայաստանի հանրային գիտակցության մեջ, թեև պետք է նկատել, որ հանրությունն, իհարկե, այլևս նախկինը չէ և հեշտ չէ «մեխելու» այդ գործընթացը: Բայց և այնպես, այն կա, և այն բազմաթիվ կարևոր հարցերի, այդ թվում նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերության առողջացմանը և արդյունավետության ու փոխշահավետության բարձրացմանը միտված գործընթացների նենգափոխման միջոց է: Միջոց, որ տարբեր, հաճախ նաև իրարամերժ ծայրահեղություններով փորձ է արվում կիրառել թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանից:

Մասնավորապես, այդ համատեքստում, երբ խոսակցություն է ծավալվում այն մասին, որ, օրինակ, ռուսական ներկայիս կարողությունների համակարգն ի վիճակի չէ լինել Հայաստանի համար Թուրքիայի զսպման գործում արդյունավետ դաշնակցային մեխանիզմ, լինի խոսքը երկկողմ, թե հավաքական անվտանգային՝ ՀԱՊԿ ձևաչափով, անմիջապես հայտնվում են շրջանակներ, որ դա ներկայացնում են իբրև Հայաստանում մոլեգնող հակառուսականություն՝ փորձելով իրենց հարցերը լուծել այդօրինակ նենգափոխումով, և անմիջապես հայտնվում են ուժեր, որոնք սիրով յուղ են լցնում նենգափոխումների այդ կրակին, բորբոքելով այն և արանքում ճզմելով կամ այրելով կարևոր և բովանդակային խնդիրները: Մինչդեռ, անկասկած է, որ Հայաստանի համար թուրքական սպառնալիքը առավել քան առկա է, անկասկած է, որ Հայաստանը, ցավոք սրտի, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների կուտակումով այս պահին և, թերևս, մոտ ապագայում ի վիճակի չէ միայնակ ապահովել թուրքական սպառնալիքի արդյունավետ կանխարգելում ու հակազդում, անկասկած է, որ այդ գործում ընդհանուր շահ ունի Ռուսաստանն, ու այստեղ Հայաստանը կարող է աշխատել, դաշնակցել, գործակցել, բայց միևնույն ժամանակ նույնքան անկասկած է, որ Հայաստանը այդ հարցում, օժանդակ աջակցության հարցում չի կարող լիարժեք ապավինել Ռուսաստանի աջակցությանը, առավել ևս դաշնակցային վարքագծին: Մենք հեռու ենք նաև պնդել, թե որևէ այլ երկրի կամ կենտրոնի արժե վստահել ավելին: Ամենևին, մենք երկրները, ուժային կենտրոնները չենք բաժանում լավի և վատի, չարի և բարու: Մենք պետք է գնահատումը իրականացնենք լոկ մեր շահով:

Ամբողջ հարցն այն է, որ վստահելով միայն ինքներս մեր ուժին, բայց նաև գիտակցելով, որ Թուրքիայի դեպքում այդ ուժը կարող է չլիներ բավարար երաշխավորության հիմք, որ մենք անվտանգ ենք, աջակցի պարագայում մենք չպետք է հենված լինենք մեկ ուղղության վրա: Մենք պետք է ապահովենք առնվազն երկու ուղղություն և ձգտենք, իհարկե, կանխարգելիչ և զսպող մի շարք, բյուր ուղղությունների ձևավորման: Դա նաև օգնելու է լուծել թե՛ մեր անմիջական անվտանգության առավել հուսալի, կայուն, կանխատեսելի և վստահելի համալիրի ձևավորման հարց, թե՛ նաև հայկական պետականության ու ապագայի վերաբերյալ հոգեբանական նշանակության հարց մտածողության մակարդակում: Այդպիսի բազմազան, դիվերսիֆիկացված անվտանգային աջակցային, գործընկերային համալիրի ձևավորումով մենք պետք է կարողանանք հաղթահարել նստած այն կարծրատիպը և հայ ժողովրդի զգալի մասերի մանիպուլացնող միտքը, թե առանց Ռուսաստանի մենք կորած ենք: Ըստ այդմ, Թուրքիայի սպառնալիքի զսպման առիթով վարչապետ Փաշինյանի արձանագրած նպատակադրումը խորքային առումով լոկ այդ սպառնալիքի հարց չէ, այլ դրա համատեքստում, խոշոր հաշվով, հայկական պետականության անվտանգության ու զարգացման ռազմավարական հեռանկարի խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում