Ամերիկյան M1 Abrams տանկը Տեխասի Ֆորտ Բլիս քաղաքում անցկացվող զորավարժությունների ժամանակ անզգուշաբար հարվածել է իր զինմասի մեկ այլ տանկի, հայտնում է Military Times պարբերականը:
Դեպքի հետևանքով վիրավորվել է տուժած տանկի անձնակազմի մեկ անդամ: Նշվում է, որ տանկին հարվածել են շարժվող թիրախներին կրակելու ժամանակ: Տանկերի միջև հեռավորությունը 2.6 կմ է եղել:
Այս պահին տեղի ունեցածի առթիվ կատարվում է հետաքննություն: