Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

ՀՀ Զինված ուժերի փայլուն օպերացիան և Ղարադաշի անավարտ առումը. իրականում ի՞նչ է տեղի ունեցել

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ Տավուշ-Թովուզ հատվածում ս․ թ․ հուլիսի 12-ին սկսված և մինչ օրս ընդհատումներով շարունակվող ռազմական բախումները երևի թե կարելի է համարել հայ-ադրբեջանական հակամարտության ամենախոշոր և վտանգավոր սրացումը 2016 թ․ ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո։ Եվ եթե այն ժամանակ ադրբեջանական կողմին հաջողվեց ինչ-որ տեղ անակնկալի բերել հայկական զինուժի առաջապահ ստորաբաժանումներին՝ Արցախի պաշտպանական գծի ողջ երկայնքով իրականացված լայնածավալ հարձակման շնորհիվ գրավելով որոշ բարձունքներ ու մարտական հենակետեր և որոշ հատվածներում փոքր-ինչ առաջ բերել շփման գիծը, ու հիմնվելով այդ փաստի վրա՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր դա ներկայացնել իբրև «հաղթանակ», ապա այս անգամ տեսանք էապես տարբերվող պատկեր։

Ապրիլյան պատերազմի հետ համեմատ

Ի տարբերություն Ադրբեջանի նախաձեռնած ապրիլյան ագրեսիայի՝ այս անգամ հայկական զինուժը շատ ավելի պատրաստված էր, իրականացված գործողություններում ավելի նախաձեռնողական ու հարձակողական էր, գործեց ավելի կազմակերպված ու արդյունավետ՝ ոսկերչական ճշգրտությամբ կատարելով իր առջև դրված մարտական առաջադրանքները։ Մասնավորապես, մերոնք անհամեմատ ավելի քիչ զոհեր են տվել, փոխարենը հակառակորդին պատճառել են մարդկային, դիրքային և տեխնիկական զգալի կորուստներ, վերցրել են չափազանց կարևոր մի քանի հենակետեր՝ էապես բարելավելով մեր պաշտպանական դիրքերը սահմանի նշված հատվածում։

Ասվածով, իհարկե, ոչ մի կերպ չենք ուզում նսեմացնել Ապրիլյան պատերազմի մասնակից հայկական ստորաբաժանումների կազմակերպած հերոսական պաշտպանությունը և հատկապես մեր 100 անմահ հերոսների սխրանքը։

Մեր ռազմական փորձագետների և քաղաքական վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը իրենց վերլուծություններում եկել այն եզրակացությանը, որ 2016 թ ապրիլին հակառակորդը շատ ավելի հեռուն գնացող ռազմական նպատակներ է ունեցել, քան մի քանի 100 հեկտար հող գրավելն ու մի քանի կարևոր հայկական հենակետեր զբաղեցնելը։ Եվ այս տեսանկյունից, եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ ադրբեջանական կողմը, ըստ էության, որևէ լուրջ հաջողության չի հասել, նույնիսկ մեկ գյուղ չկարողացան գրավել՝ չնայած որ գլուխ էին գովում, թե Ղարաբաղը կգրավեն մեկ շաբաթում, ապա կարելի է արձանագրել, որ Արցախի Պաշտպանության բանակը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված հիմնական խնդիրը՝ կասեցնելով ադրբեջանական հրոսակների հարձակումը, տալով հակահարված, անցնելով հակագրոհի և այդպիսով չեզոքացնելով «բլից-կրիգի»՝ կայծակնային պատերազմի միջոցով առնվազն մի քանի շրջան գրավելու հակառակորդի ծրագրերը։

Այլ հարց է, որ մենք, այդուհանդերձ, ունեցանք մարդկային ու դիրքային լուրջ կորուստներ։ Այլ հարց է, որ հակառակորդը ինչ-ինչ գործոնների շնորհիվ կարողացավ օգտագործել «անակնկալի էլեմենտը»։ Այլ հարց է, որ գուցե մեր բանակի հետախուզությունը լավ չէր աշխատել կամ հետախուզության տրամադրած տվյալները օպերատիվ կերպով չէին տրամադրվել դիրքապահ ստորաբաժանումների հրամանատարությանն ու անձնակազմին։ Այլ հարց է, որ ըստ մի շարք մասնակիցների վկայությունների՝ ադրբեջանական հարձակման առաջին գիշերը խիստ կասկածելի ու տարօրինակ պահվածք է դրսևորել Զինված ուժերի հրամանատարությունը, և մինչ օրս չեն փարատվել կասկածները «պայմանավորված պատերազմի» և դավադրության վերաբերյալ։ Եվ, վերջապես, այլ հարց է, որ Ապրիլյան պատերազմը, իր ամբողջ ողբերգությամբ ու ավելի քան 100 զոհերով հանդերձ, լակմուսի թուղթ դարձավ օրվա իշխանությունների և ավելի լայն առումով՝ 1998-2018 թթ․ Հայաստանը կառավարած քոչարյանա-սարգսյանական վարչակարգի համար՝ ի ցույց դնելով երկրում ու այդ թվում նաև Զինված ուժերում արմատավորված կոռուպցիայի աղետալի հետևանքները ՀՀ և Արցախի պաշտպանության ու անվտանգության վրա։ Սա շրջադարձային մի կետ էր, որը ոչ միայն ստիպեց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու Զինված ուժերի հրամանատարությանը վերանայել պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր, այլև կանխորոշեց հետագա երկու տարիների քաղաքական պրոցեսներն ու զարգացումները։ Բայց այս ամենը քննարկման այլ թեմա է։

Քառօրյա պատերազմի հետ կապված այս բոլոր հանգամանքները թվարկեցինք՝ պարզապես ցույց տալու համար քաղաքական այն դինամիկան, քաղաքական այն փոփոխությունները, այդ թվում՝ Զինված ուժերի պաշտպանական քաղաքականության այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարիներին և որոնք, մեր կարծիքով, արտացոլվեցին վերջին երկու շաբաթների հայտնի իրադարձություններում՝ հերթական անգամ ցույց տալով հայկական կողմի ռազմական գերակշռությունը ադրբեջանական զինուժի նկատմամբ:

Մի քանի առանցքային կետեր

Այս համատեքստում կարելի է մատնանշել մի շարք կարևոր բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է առանձին վերլուծության, և մեր հետագա մեկնաբանություններում վստահաբար կանդրադառնանք դրանց: Բայց առայժմ կառանձնացնենք դրանցից մի քանի առանցքային կետեր, մասնավորապես՝

  • Բուն ռազմական բաղադրիչը կամ դիրքային պայքարը առաջնագծում,
  • Դրոնների պատերազմը և հայկական կողմի նոր նվաճումները,
  • Գեներալ Հաշիմովի և այլ բարձրաստիճան զինվորականների ոչնչացման բացառիկ օպերացիան:

Ո՞վ է այսօր վերահսկում Ղարադաշը

Առաջնային կետը, անշուշտ, բուն ռազմական բաղադրիչն է, և սույն հոդվածում կկենտրոնանանք հենց այս կետի վրա, քանի որ այս պահին ամենաշատը հենց դիրքերի հետ կապված հարցերը ունեն պարզաբանման կարիք: Այս վերջին մի քանի օրերին Հայաստանում եթե ոչ բոլորը, ապա շատ-շատերը լսեցին ու իմացան «ՂԱՐԱԴԱՇ» կոչվող բարձունքի մասին, բայց շատ քչերը պատկերացում ունեն, թե ի՞նչ նշանակություն և կարևորություն ունի այդ բարձունքը, ի՞նչ հենակետեր կան դրա վրա, աշխարհագրական ի՞նչ դիրք ունի այն, ի՞նչ է տալիս դրա վերահսկողությունը և վերջապես՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում այդ սարը՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական զինված ուժերի:

Ի՞նչ իրավիճակ է և ինչպիսի՞ն է ուժերի դասավորությունը ռազմական վերջին գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանագոտու, իսկ փաստացի՝ ՇՓՄԱՆ ԳԾԻ Տավուշ-Թովուզ հատվածում ու հատկապես հայկական Այգեպար, Մովսես, Չորաթան և Չինարի գյուղերի մոտակա դիրքերում: Ասում ենք ՇՓՄԱՆ ԳԻԾ, քանի որ ինչպես ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն է գրել իր վերջին դաշտային հետազոտությունները ամփոփող «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները՝ Տավուշի մարզում» հոդվածում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա, այսինքն՝ սահմանազատում չի արվել, և միջազգայնորեն շարունակում են ճանաչվել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները:

Ղարադաշը ՀՀ տարածք է. ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում են ընթանում

Եվ այսպես, գլխավոր հարցը, ինչպես արդեն արդեն ասացինք, կապված է այժմ արդեն հանրահայտ դարձած «Ղարադաշ» (թուրք. թարգմանած՝ «Սև սար » կամ «Սև քար») բարձունքի (տե՛ս «նկար 1», «նկար 2», «նկար 3») հետ: Եվ, ըստ էության, այս ամբողջ պատմությունը սկսվել է Ղարադաշի շուրջ ծավալված պայքարից:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը իր ռեպորտաժում պատմում է, որ Ղարադաշ կամ Սևաքար սարը գտնվում է հայկական կողմից՝ Մովսես, Չորաթան և Չինարի գյուղերի, Ադրբեջանի կողմից՝ Աղդամ և Ալիբեյլի գյուղերի միջև ընկած տարածքում:

Մեկնաբանը ընդգծում է, որ «Սև սարը», ինչպես նաև սարի արևելյան փեշերը, Խնձորուտի ջրամբարի ուղիղ կեսը և Աղդամ գյուղի արևմտյան թաղամասը օրենքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, դրանք ՀՀ տարածքներ են, քանի որ գտնվում են նախկին Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) սահմաններում:

«Պետք է հստակ նշեմ, որ այս սարը ամբողջությամբ գտնվում է Խորհրդային Հայաստանի, այն է՝ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում: Այսինքն՝ ուզում եմ պարզ և հասկանալի լեզվով ասել մեզ դիտողներին, որ ռազմական գործողությունները, ըստ էության, ընթանում են Խորհրդային Հայաստանի, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում», – հստակեցնում է լրագրողը:

Հակասական տեղեկություններ

Պաշտոնական հստակ տեղեկատվություն դիրքային փոփոխությունների մասին, հասկանալի պատճառներով, չկա, իսկ ոչ պաշտոնական տեղեկությունները շատ կցկտուր են և հաճախ նաև հակասական, և ստիպված ենք բավարարվել տարբեր դիտորդների և տեղում աշխատող լրագրողների տրամադրած տեղեկություններով ու մեկնաբանություններով:

Իրար են հակասում նաև հայկական և ադրբեջանական մեդիատիրույթներում հրապարակվող տեղեկությունները: Հուլիսի 13-ից հայկական էջերն ու լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, որ ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում մեր տղաներին հաջողվել է վերցնել Ղարադաշի բարձունքը: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, թե այդ բարձունքը, որն իրենք, ի դեպ, անվանում են «Գարագայա» («Garagaya» կամ «Qaraqaya»), հայերին չի հաջողվել վերցնել: Ընդ որում, եթե հայ օգտատերերը հրապարակում էին կոնկրետ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցից երևում էր մեր նոր դիրքից դեպի ադրբեջանական բնակավայրերը բացվող տեսարանը, ապա ադրբեջանական լրատվամիջոցներում ավելի շատ հանդիպում էին ոչ թե փաստեր, այլ քարոզչական լղոզված, ոչ համոզիչ ձևակերպումներ և գնահատականներ:

Օրինակ, ադրբեջանական ամենակեղտոտ քարոզչամիջոցներից մեկը՝ Armiya.az կայքը, հրապարակել է հուլիսի 17-ին նկարահանված մի տեսանյութ, որում հեղինակն ասում է, թե «Գարագայան» վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Եվ ամենազավեշտալին այն է, որ հեղինակը կադրերը նկարել է ոչ թե Ղարադաշի բարձունքից, այլ սարի ստորոտից, ինչը ոչ մի կերպ չի համոզում, որ Ղարադաշը ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է:

Ավելի կարևոր բարձունք, քան Ղարադաշը

Տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանել է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանը՝ ասելով, որ ՀՀ Զինված ուժերը ռազմական գործողությունների արդյունքում բարելավել է իր դիրքերը՝ գրավելով մի բարձունք, որը տեսադաշտ է բացում դեպի ադրբեջանական բնակավայրերը 15-20 կմ խորությամբ: Բայց դա Ղարադաշը չէ, այլ «ավելի կարևոր բարձունք է»:

Հայկական նոր դիրք, որը կտրում է ճանապարհը դեպի Ղարադաշ

Ի վերջո, այս շաբաթ՝ հուլիսի 22-ին հրապարակված ռեպորտաժում Ղարադաշի հետ կապված հարցերը պարզաբանել է Տավուշի սահմանից Երևան վերադարձած Թաթուլ Հակոբյանը՝ քարտեզի վրա մանրամասնորեն ցույց տալով հայկական և ադրբեջանական դիրքերի դասավորությունը Ղարադաշի շուրջ:

Եթե մի քանի բառով ներկայացնենք փորձառու լրագրողի մեկնաբանությունը, ապա կարելի է ասել, որ թե՛ այն տեղեկությունները, որ հայկական զինուժը վերցրել է Ղարադաշի ռազմավարական բարձունքը, թե՛ այն տեղեկությունները, որ հայկական զինուժին դա չի հաջողվել, ինչ-որ չափով համապատասխանում են իրականությանը: Ավելի պարզ ասած՝ Ղարադաշը բավական մեծ տարածք զբաղեցնող սար է, կարելի է ասել՝ փոքրիկ լեռնաշղթա, որի վրա կան ոչ թե մեկ, այլ մի քանի ռազմական հենակետեր: Դրանցից մեկն էլ կամ գուցե մի քանիսը հուլիսյան այս բախումների ընթացքում մեր զինուժին հաջողվել է գրավել՝ փակելով, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ (!), դեպի Ղարադաշի վրա գտնվող ադրբեջանական մի քանի հենակետերը տանող և դրանք սնուցող ճանապարհը:

Թաթուլ Հակոբյանն ասում է, որ Ղարադաշ (Սևաքար) սարի վրա ադրբեջանցիները ունեն երկու-երեք ռազմական հենակետեր, և դա երևում է անզեն աչքով (տե՛ս «քարտեզ 1»):

«Հայկական կողմը այս ռազմական գործողությունների արդյունքում կարողացել է վերահսկողություն հաստատել դեպի Ղարադաշ (Սևաքար) սարի վրա գտնվող ադրբեջանական դիրքեր տանող, սնուցող մեկ ադրբեջանական դիրքի վրա (քարտեզում՝ Նոր դիրք), ինչը հայկական կողմին տվել է դիրքային առավելություն: Այսինքն՝ ադրբեջանական կողմը, ըստ էության, կտրվել է Ղարադաշ սարի վրա գտնվող իր հիմնական մի քանի ռազմական հենակետերը սնուցելու հնարավորությունից: Բայց նաև պետք է հստակ նշենք, որ ռազմական գործողությունը մնացել է անավարտ կամ կիսատ, և եթե այս ստատուս-քվոն պահպանվի, ապա մենք կարող ենք ասել, որ այս դեպքում ադրբեջանցիների համար միշտ դժվար է լինելու սնուցել սարի վրա գտնվող իրենց հիմնական մի քանի դիրքերը, որոնք ինչ-որ տեղ վտանգավոր են և տեսարան են բացում դեպի հայկական Չինարի, Մովսես գյուղեր, ինչպես նաև՝ Չորաթանի այգիներ: Եվ եթե հայկական կողմը չկարողանա ամբողջությամբ վերահսկողության տակ առնել այս բարձունքը, որը, կրկնեմ, ՀՀ տարածքում է, ապա այս դեպքում էլ մեզ համար միշտ լինելու են դժվարություններ», – ասում է Թաթուլ Հակոբյանը՝ ներկայացնելով ընդհանուր իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում:

Ղարադաշը ազատագրելու Հայաստանի լեգիտիմ իրավունքը

Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Անվախ» կոչվող հայկական դիրքը գտնվում է Նոր դիրքի ուղղությամբ՝ դեպի հյուսիս, ապա պատկերն էլ ավելի ամբողջական կլինի ու պարզ կդառնա, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները վերջին օրերին, այն էլ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներով, անընդհատ հարձակումներ ձեռնարկում հենց «Անվախ» դիրքի վրա: Դրա մասին նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստի ընթացքում՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ դիրքապահները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը՝ հետ շպրտելով հակառակորդին: ՀՀ ՊՆ-ի տեղեկություններով՝ այդ օրը ադրբեջանական «Յաշմա» հատուկ նշանակության բրիգադը զգալի կորուստներ է կրել՝ մինչև 30-40 հոգու չափով:

Հուլիսի 21-ի երեկոյան հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը հերթական հարձակումն է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց կրկին հետ է մղվել հայկական հենակետի անվախ պաշտպանների կողմից՝ կրելով զգալի կորուստներ:

Իսկ ինչո՞ւ հենց «Անվախի» ուղղությամբ: Երբ նայում ենք քարտեզին՝ նույնիսկ Գուգլի արբանյակային լուսանկարներից երևում է, որ դեպի Ղարադաշի վրա գտնվող և ամրոցի նմանվող ադրբեջանական հենակետերը (տե՛ս «նկար 4», «նկար 5» և «նկար 6») տանող ճանապարհը անցնում է հենց «Անվախի» և Նոր դիրքի մոտով: Այստեղ, իհարկե, մի շարք հարցեր են առաջանում, որոնք մեզ՝ քաղաքացիական անձանց համար դեռևս անորոշ են: Մասնավորապես՝ ի՞նչ վիճակ է այժմ ադրբեջանական այդ հենակետերում, դրանք աջակցություն ստանո՞ւմ են ադրբեջանական զինուժի կողմից, թե՞ մնացել են պաշարման մեջ, կա՞ն արդյոք դեպի այդ բարձունքը տանող այլ ճանապարհներ, թե՞ ոչ, ի՞նչ պլաններ ունի այդ հենակետերի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ հրամանատարությունը: Այս բոլոր հարցերն առայժմ պատասխան չունեն, և մեծ հաշվով՝ պարտադիր էլ չէ, որ հանրությունը տեղեկանա բոլոր գործողությունների և բոլոր մանրամասների մասին: Ի վերջո, չմոռանանք, որ խոսում ենք ռազմական ոլորտի և ռազմական ու պետական գաղտնիքներ պարունակող հարցերի շուրջ: Ինչքան էլ որ ինֆորմացիայի և մեդիայի գերիշխանության այս դարաշրջանում շատ քիչ բան է հնարավոր գաղտնի պահել քաղաքացիներից և լայն հասարակությունից: Դա չէ ամենակարևորը:

Ամենակարևորն այն է, որ ՀՀ Զինված ուժերը կարողանա իրավիճակը պահել իր վերահսկողության տակ՝ շարունակելով մեր հաջողությունները առաջնագծի նշված հատվածում առանց կորուստների և այդպիսով ապահովելով թե՛ հայ դիրքապահների և թե՛ շրջակա հայկական բնակավայրերի բնակչության անվտանգությունը:

Ինչպես տեսանք՝ Հայկական հաղթական բանակը ունի դա անելու և մասնավորապես՝ ՀՀ տարածքի մեջ մտնող Ղարադաշի, ավելի ճիշտ՝ Սևաքարի ռազմավարական բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու բոլոր լեգիտիմ իրավունքները՝ թե՛ Հայաստանի ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովման իրավունքի և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում