Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Երբ կոռուպցիան հասել էր գագաթնակետին, ներդրվեց միասնական քննությունների համակարգը. հիմա այն իրեն սպառել է

Ժամանակին, երբ ներդրվեց քննությունների միասնական  համակարգը, կոռուպցիոն շատ մեխանիզմներ վերացան։ Սակայն այսօր անհրաժեշտություն կա վերանայելու այդ համակարգը։ Վերանայելու երկու ճանապարհ կա։ Առաջին՝ բուհին տալ իր ընդունելությունը կազմակերպելու հնարավորություն, երկրորդ՝ ավագ դպրոցներում ներդնել կրեդիտային համակարգ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

Անդրադառնալով այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված միասնական քննությունների անցկացման կարգին ու դրանից առաջացած դժգոհությանը՝  Բախշյանը նշեց, որ դիմորդները արդարացի են բողոքում, քանի որ շատ անարդար է, երբ առաջին հայտի պայմանը դառնում է դոմինանտ։

«Անհեթհեթ է, որ 18,5 միավորով դիմորդը դուրս է մնում երկրորդ հայտով, իսկ 7,5 հավաքած դիմորդն առաջին հայտով անցնում է։ Այս համակարգը նոր չէ ու իրեն սպառել է մինչև վերջ։ Սրա լուծումը, իմ կարծիքով, բուհերին հնարավորություններ տալն է ինքնուրույն կազմակերպելու ընդունելության քննությունները, ինչպես նախկինում էր։

Մենք ե՞րբ անցանք միասնական համակարգի. երբ կոռուպցիան հասել էր գագաթնակետին։ Այդ ժամանակ միասնական քննությունները ինչ-որ չափով մեղմեցին իրավիճակը, զտում արեցին։ Հիմա կարծես թե չենք խոսում կոռուպցիայի մասին։  Բուհը բոլորովին չի մասնակցում ընդունելության ընթացքին։ Այն դեպքում, երբ, իմ կարծիքով, բուհը պետք է դնի անցողիկ շեմ և ընդունի։ Գիտե՞ք հիմա ինչ վիճակ է։ Ոնց որ քանդակագործին տաս փխրուն, անպետք քար ու ասես՝ մնայուն բան ստեղծիր, արժեք ստեղծիր։ Չի լինի, չէ՞։ Հիմա բուհի ձեռքերը ամբողջությամբ կտրված են գործընթացից։ Դրա համար հիմա այդպիսի աբսուրդ վիճակի մեջ ենք հայտնվել։ Կա՛մ պետք է բուհին տրվի քննությունն անցկացնելու և մրցույթի շեմը սահմանելու իրավունքը, կա՛մ ավագ դպրոցներում ներդրվի կրեդիտային համակարգը, որն օրենքով ամրագրված է»,- մանրամասնեց Անահիտ Բախշյանը։

Ոլորտի մասնագետի խոսքով՝ եթե ավագ դպրոցներում ճիշտ ներդրվի կրեդիտային համակարգը, ճիշտ կատարվեն կրթական ռեֆորմները՝ օգտագործելով արտասահմանի փորձը, ապա ավագ դպրոցի աշակերտը կկարողանա իր ունեցած կրեդիտներով դիմել տարբեր բուհեր և ընդունվել այնտեղ, որտեղ համապատասխանում է։ «Այդ դեպքում բացառված կլինի, որ 7,5 կամ 8 միավոր ստացած շրջանավարտը ընդունվի բուհ։ Ինչքան էլ ծնողներն ասում են՝  խառնված են եղել,  հուզված են եղել, դա բոլորովին հիմնավոր չէ, 7,5-8 ստացողը չպետք է հայտնվի բուհում։  Ես իրավիճակի կարգավորման այս երկու ճանապարհը գիտեմ։ Բուհին պետք է տալ մրցութային շեմը սահմանելու իրավունք»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը։

Մեր զրուցակիցը դրական է համարում այն, որ բուհ ընդունելության հարցում նախապատվությունը տրվում է առաջին հայտով ընդունվել ցանկացող դիմորդներին, բայց մյուս կողմից էլ՝ ստեղծված պատկերը ցույց տվեց, թե ինչ վատ հետևանքներ եղան դրանից, ու դիմորդների ծնողների արդարացի բողոքը հենց այդ մասին է։ «Այո, դա էլ է իրավացի։

Եթե մարդը որոշել է դառնալ բժիշկ, նա չպետք է հայտնվի անասնաբուժականում կամ քիմիականում։ Այդ ընտրությունը պետք է թողնվի շրջանավարտին։ Իր հավաքած կրեդիտներով ու միավորներով թող ինքը որոշի, թե որտեղ է ուզում ընդունվել։ Թող մի քանի բուհ ուղարկի, ինչպես դրսում է արվում, տարբեր բաղադրիչներ հաշվի առնելով ընդունվի։ Թե չէ ուզում էին լավ բան անել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ։ Շատ անարդար է»,- իր խոսքն ամփոփեց Անահիտ Բախշյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում