Tuesday, 19 03 2024
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց

Եթե արտահանման խնդիրներ առաջանան, տնտեսվարողները տեղական շուկայում ապրանքը իրացնելու խնդրի առաջ կկանգնեն

Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղեն, կանաչեղեն արտահանողները կարողանում են իրացնել ապրանքը Մոսկվայում, չնայած այն հանգամանքին, որ վերջին դեպքերից հետո Մոսկվայի «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնից հայ արտահանողները դուրս են եկել։ Կամաց-կամաց այլ օջախներ են առաջանում, որտեղ մեր արտահանողները իրացնում են ապրանքը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ այդ առնչությամբ խնդիր չունենք։

Նշենք, որ նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն այցելել են Արմավիրի մարզի Գայ և Մեծամոր համայնքներ՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը ներկայացնելու և տեղական գյուղմթերքի արտահանման ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով։  Շրջայցի ընթացքում փոխնախարարը ջերմոցների սեփականատերերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, ինչպես նաև պետական օժանդակության գործիքակազմը և դրանցում կատարված վերջին փոփոխությունները, որոնք մշակվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով և կրում են շարունակական բնույթ։

«Հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը չեն եղել արտահանման վերաբերյալ։ Տնտեսվարողները նույնիսկ ասում էին, որ այն քանակը, որը ենթակա է արտահանման, արտահանվում է։ Միևնույն ժամանակ նրանք նշում էին, որ եթե արտահանման շուկան սահմանափակվի, լուրջ խնդիրներ կառաջացնի իրենց համար։ Իրենք ժամանակի ընթացքում ձևավորել են որոշակի ուղղվածություն և արտադրում են այնպիսի ապրանքներ, այնպիսի ժամանակահատվածում, որի պահանջարկը տվյալ շուկայում կա։ Այն դեպքում, եթե արտահանման խնդիրներ առաջանան, իրենք տեղական շուկայում ապրանքը իրացնելու խնդրի առաջ կկանգնեն։ Տեղական շուկան այն պահանջները չունի»,- մանրամասնեց նախարարի տեղակալը։

Խոսելով ջերմատնային տնտեսություններում առկա խնդիրների մասին՝ Խոջոյանը նշեց, որ, օրինակ, Մեծամոր համայնքում բնակիչներն ունեն գազիֆիկացման խնդիր, որը թույլ չի տալիս մեծացնել ջերմոցների ծավալները։

«Յուրաքանչյուր տնտեսություն իր տնամերձ հատվածում ջերմոց ուներ։ Իրենք նշում էին, որ եթե գազի խնդիրը լուծվի, կարող են ավելի շատ արտադրել ու արտահանել։ Շատ կարևոր բան ևս։ Վերջին տարիների ընթացքում իրենց հաջողվել է մրցակցային առավելություն ձևավորել այլ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, և դա կատարվել է որակի հաշվին։ Իրենց խոսքով՝ եթե համայնքը գազիֆիկացվի, իրենց արտադրական ծավալները ևս կավելանան»,- ասաց Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը այս հարցն առաջիկայում ներկայացնելու է տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որտեղից էլ հավանաբար քննարկումներ կանցկացվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ։ «Ես հարցը ներկայացնելու եմ, որպեսզի հետագայում դրան լուծում տրվի։ Այդ համայնքում բոլորը խոսում էին գազիֆիկացման մասին ու համոզված էին, որ եթե հարցը լուծվի, ապա իրենց համայնքը միանշանակ կարող է ավելին անել, քան այսօր անում է։ Նաև նշեմ, որ տվյալ համայնքները գտնվում են տեղի մեծածախ շուկաներից մեկի՝ Մեյմանդարի մոտ և շատ արագ կարողանում են իրենց ապրանքը վաճառել նաև այդ տեղի շուկայում ու վերադառնալ իրենց աշխատանքին»,- ընդգծեց նախարարության պաշտոնյան։

Խոջոյանի խոսքով՝ այդ համայնքների ֆերմերները նախաձեռնել են տարբեր մշակաբույսերի արտադրություն Հայաստանի մյուս համայնքներում։ Գալով պետական աջակցության ծրագրերին՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ իր հետ զրույցում տնտեսվարողները հայտնել են, որ օգտվել են այդ ծրագրերից, ինչը շատ կարևոր դեր է խաղացել կորոնավիրուսային համավարակի պատճառով ստեղծված ծանր իրավիճակում։ «Նույնիսկ շեշտում էին, որ պետությունը ստանձնել է լավ բարեկամի դերը, որն անվճար գումար է տալիս բիզնեսը զարգացնելու համար։

Կորոնավիրուսի հետ կապված ասեմ, որ ջերմատնային տնտեսությունները ապրիլ ամսին են ունեցել արտահանման խնդիրներ, երբ սահմանայյին անցակետերում մի քիչ դանդաղել էր աշխատանքը։ Բայց մայիս ամսից սկսած ոչ ոք նման խնդրի առաջ չի կանգնել։ Նաև նշեմ, որ սահմանային անցակետերում ստեղծված խնդիրները հնարավորություն ստեղծեցին այդ ապրանքը Հայաստանում իրացնելու»,- իր խոսքն ամփոփեց Արման Խոջոյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում