Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Սայլը տեղից չի շարժվում». Հայաստանում ե՞րբ է ակնկալվում ներդրումների ծավալի աճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ  օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը:

Քննարկման ընթացքում մանրամասներ են ներկայացվել պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս արագ առաջ մղմանը և կյանքի կոչմանը որոշակիորեն խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանները: Չնայած դրան, աշխատանքներն ընթացքի մեջ են, և ANIF-ը նոր հաշվետվություն կներկայացնի մեկ ամիս անց: Միաժամանակ, ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի քանի այլ առաջարկություններ, մասնավորապես, ծրագրերի իրականացման մեխանիզմների, չափանիշների, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմի հետ կապված: Ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ներդրումների ներգրավմանը նպաստող այլ գաղափարներ ևս: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների ուղղությամբ աշխատանքները և ներկայացնել նոր առաջարկություններ:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը ընդհանրապես ի՞նչպիսի  դերակատարում պիտի ունենա մեր տնտեսության մեջ ամենակարևոր խնդրի՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման առումով և արդյո՞ք ունենում է:

Բացի այդ՝ թեև պաշտոնական հաղորդագրության մեջ չի մանրամասնվում, բայց փորձենք հասկանալ՝ ի՞նչ 6-7 ներդրումային ծրագրերի մասին կարող է խոսք լինել, որոնք  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը քննարկում է օտարերկրյա  ներդրողների հետ:

 – «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնվել է 2019թ-ի ապրիլի 18-ի որոշմամբ և նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման խթանումն էր` ներդրումների, այդ թվում և օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Այսինքն՝ մոտ մեկ տարի առաջ այս պետական ՓԲԸ-ն հիմնելով՝ ՀՀ կառավարությունը նախատեսում էր, որ այն համակողմանի աջակցություն կցուցաբերվի ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին, ինչի արդյունքում էլ ՀՀ-ում ներդրումների ծավալը կավելանա։ Եթե չեմ սխալվում՝ հիմնադրումից հետո կառավարությունը շուրջ կես միլիոն դոլար տրամադրեց ֆոնդին իր գործառույթներն իրականացնելու համար։ Ցավով պետք է նշեմ, որ այս ընթացքում ֆոնդի գործունեությունն այդքան էլ հրապարակային չի եղել։ Ես գրեթե չեմ հանդիպել նախաձեռնությունների վերաբերյալ հրապարակումների կամ գոնե ֆոնդի ներկայացուցիչների հարցազրույցների, որոնցից կարելի կլիներ հասկանալ, կոնկրետ ինչ տեսլական է որդեգրվել, ինչ ռազմավարությամբ ենք առաջնորդվելու։  Ու քանի որ տեղեկատվություն չունենք, կդժվարանամ ասել, թե ինչ ներդրումային ծրագրեր են քննարկվում և դրանք որքանով են իրատեսական կամ ինչ ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա։

– Կխնդրեմ  ընդհանրական  գնահատեք  տիրող իրավիճակում Հայաստանում ներդրումների վիճակը, ի՞նչ պատկեր ունենք հիմա: Ի՞նչ խնդիրներ, ի՞նչ  առանձնահատկություններ այս փուլում կմատնանշեք:

-Ներդրումների տեսանկյունից վիճակը հուսադրող չէ։ Ավելի քանի երկու տարի է մենք խոսում ենք ներդրումներ ներգրավելու կարևորության մասին, բայց պետք է ընդունենք, որ սայլը տեղից չի շարժվում։ Անշուշտ, նման ֆոնդի գաղափարը ողջունելի է, քանի որ քաջ գիտակցում ենք, որ առանց ներդրումների, հատկապես՝ օտարերկրյա ներդրումների, տնտեսությունը զարգացնել չենք կարող։ Բայց ես վստահ չեմ, որ հստակ ուսումնասիրություններ են արվել՝ հասկանալու, թե իրականում ներդրումներին ինչ գործոններ են խոչընդոտում։ Արդյո՞ք խնդիրը միայն որոշակի տեխնիկական կամ խորհրդատվական աջակցություն տրամադրելու մեջ է։ Այսինքն՝ եթե լինի պետական կառույց, որը համալիր աջակցություն կցուցաբերի, խորհրդատվություն կմատուցի, ներդրումների ծավալը կավելանա՞։ Ըստ իս, սա չէ ներդրումներին խոչընդոտող հիմնական գործոնը։ Խնդիրը շատ ավելի խորն է, հետևապես շատ ավելի համակարգային լուծում է պահանջում։ Ներդրումներ մեր երկրում չեն կատարվում, քանի որ բիզնես միջավայրը լավը չի։ Այստեղ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ կան. փոքր ներքին շուկա, լոգիստիկ խնդիրներ, մրցակցային միջավայրի հետ կապված հարցեր կան, արտադրողականության և շահութաբերության մասով խնդիրներ ունենք, մասնավոր սեփականության պաշտպանվածության առումով խոցելի ենք, քաղաքական անկայունություն և այլն։ Այսինքն՝ իմ խորին համոզմամբ, ներդրումներ չեն կատարվում ոչ թե այն պատճառով, որ պոտենցիալ ներդրողը խորհրդատվության կարիք ունի և այդ խնդիրը չի կարող լուծել սեփական ուժերով, այլ այն պատճառով, որ իրենց ներդրումների պաշտպանվածության և դրանց եկամտաբերության իմաստով մտահոգություններ կան։ Կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի այս բաղադրիչներին, այլապես ներդրումների ծավալը չի ավելանա։

-Խորհրդակցության ընթացքում, ինչպես տեսանք, քննարկվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմներ, չափանիշներ, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմ: Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք, կառավարությունը սրանց մասով առաջնահերթ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի:

-Ինչպես արդեն նշեցի, քանի որ տեղեկատվության պակաս կա, դժվար է հստակ նշել, թե ներդրումային ծրագրերի իրականացման իմաստով ֆոնդը ինչ անելիքներ ունի։ Մի բան է, երբ ֆոնդը պարզապես համալիր աջակցություն է ցուցաբերում պոտենցիալ ներդրողին, ինչպես որ ամրագրված է եղել ֆոնդի նպատակում, մեկ այլ բան, որ պետություն-մասնավոր համագործակցությունը համատեղ բիզնես ծրագրի իրականացում է ենթադրում։ Եթե պետությունը ֆինանսական ներդրում չունի, ապա նախագծի իրականացման, ռիսկերի կառավարման առումով անելիք չունի, առավելագույնը  կարող է խոշոր ներդրողի որոշ ռիսկեր մեղմել։ Իսկ եթե պետությունը փող է ներդնելու այդ ծրագրերում, ապա պետք է ռիսկայնության մասին ավելի հանգամանորեն մտածի և չեզոքացնի դրանք։

-Թե՛ Դուք, թե՛ բազմաթիվ այլ  տնտեսագետներ պարբերաբար  հայտարարում եք, որ ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, ինչպես նաև դրանից հետո մեր տնտեսությունը վերականգնելու  համար մեզ օդ ու ջրի նման հարկավոր են օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Բացի Ձեր կողմից վերը թվարկվածներից, ուրիշ ի՞նչ անհրաժեշտ  քայլեր ձեռնարկի  կառավարությունը՝ Հայաստանը ներդրողների համար գրավիչ  դարձնելու համար՝ թե՛ այս պայմաններում, թե՛ դրանից հետո:

-Կորոնավիրուսով պայմանավորված ողջ աշխարհում ներդրողները շատ ավելի զգուշավոր են դարձել։ Անգամ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում վիրուսը բազմաթիվ խնդիրներ բացահայտեց, ինչը գործարարներին ստիպեց վերանայել իրենց մոտեցումները, վերագնահատել ռիսկերը։ Այո, համաճարակը բավական ծանր հարված հասցրեց մեր տնտեսությանը և դեռևս հստակ էլ չէ, թե այս անկումը որքան է շարունակվելու։ Մենք լրջագույն խնդիրների առջև ենք կանգնած ու դեռ երկար ենք թոթափելու այս տնտեսական անկման հետևանքները։ Ինչ վերաբերվում է մեր երկիրը ներդրողների համար առավել գրավիչ դարձնելուն, ապա պետք է առաջին հերթին լիարժեքորեն պաշտպանվի մասնավոր սեփականությունը, քանի որ որևէ գործարար ներդրում չի անի մի երկրում, որտեղ իր սեփականությունը պաշտպանված չէ։ Պակաս կարևոր չէ նաև ընդհանուր գործարար միջավայրը, այստեղ թե՛ հարկային բեռը, թե՛ մրցակցային հարաբերությունների զարգացվածության աստիճանը, թե՛ պետական քաղաքականության կանխատեսելիությունը էական նշանակություն ունեն։

-Պարոն Խաչատրյան, եթե, օրինակ,  շահույթով աշխատող փակ բաժնետիրական ընկերությունները (ՓԲԸ) դառնան բաց բաժնետիրական ընկերություններ (ԲԲԸ) և Սփյուռքի ու Հայաստանի քաղաքացիները կարողանան արժեթղթեր ձեռք բերել՝ սա կարո՞ղ է օգնել ներդրումներին։ Այս առումով  ի՞նչպիսի  հեռանկարներ եք տեսնում. այս համատեքստում հիշենք նաև, որ կառավարության հուլիսի 16-ի նիստում հաստատվեց Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը:

-Արժեթղթերի շուկայի ոչ զարգացվածությունը, եթե չասենք բացակայությունը, իսկապես մեր խոցելի տեղերից մեկն է և իրականում դրա զարգացումը կարող է շատ խնդիրներ լուծել։ Բայց դա ազատ շուկայական տնտեսության պայմաններում ստիպողաբար լինել չի կարող։ Պետությունը չի կարող ստիպել, որ որևէ ընկերություն դառնա ԲԲԸ և իր բաժնետոմսերը վաճառի։ Դա պետք է բնականոն զարգացման արդյունք լինի, սեփականատերերն իրենք պետք է գիտակցեն դրա կարևորությունը, ընկերության զարգացման տեսանկյունից դրա ընձեռած հնարավորությունները, այլապես արժեթղթերի շուկան չի զարգանա։ Հարկ է նշել նաև, որ մեր գործարար միջավայրում, այսպես ասած, անծանոթ մարդկանց հետ համատեղ տնտեսական գործունեություն անելու մշակույթ ձևավորված  չէ։ Մենք չենք ուզում, երբեմն անգամ վախենում ենք, որ ցանկացած մարդ մեր բիզնեսին միանալու հնարավորություն ունենա։ Գուցե դա հաշվետվողականությունից խուսափելու, համատեղ պատասխանատվությունը բաշխելու և նմանատիպ այլ գործոնների հետևանք է, բայց փաստ է, որ բաժնետիրական ընկերությունների քանակը մոտ 15 անգամ ավելի քիչ է, քան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների քանակն է։ Ընդ որում՝ բաժնետիրական ընկերությունների միայն 20 տոկոսն է բաց։ Այս թվերն իրապես մտածելու տեղիք են տալիս։

– Այսքանով հանդերձ՝ հետաքրքիր է նաև, թե ներդրումների ծավալի աճ  ե՞րբ կարող ենք ակնկալել կամ արդյոք մոտ ապագայում այդպիսի հույսեր կարո՞ղ ենք ունենալ:

-Ներդրումների ծավալը կաճի այն ժամանակ, երբ մենք զարգացած գործարար միջավայր կունենանք՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու բաղադրիչներով։ Եթե առկա միտումները պահպանվեն ու որևէ էական ու գործուն քայլեր չձեռնարկվեն, ապա առաջիկա տարիներին առանձնակի փոփոխությունների պետք չէ սպասել։ Վիճակը կփոխվի, եթե մենք կոնկրետ ու թիրախային մեխանիզմներ գործադրենք ու միջավայրը կտրուկ փոխենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում