Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

«Ինձ խփել են «բանըչնի պիվայով…». Նոր զարգացումներ գյումրեցի «Պեդուլի» կողմից «Պալիգոնցի Ադլոյին» սպանելու փորձի գործով

Վերաքննիչ քրեական դատարանում Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Լ. Աբգարյան կազմով շարունակվեց Պետրոս Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ:

Քրեական գործը դատարանի վարույթում էր 2017 թվականի սեպտեմբերից, նախ քննվել է դատավոր Վ. Լ. Գրիգորյանի նախագահությամբ, իսկ վերջինիս տեղափոխությունից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերից, գործը քննվել է Վահե Միսակյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Պետրոս Ն.-ն 27 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 25-ի սահմաններում, Գյումրի քաղաքում գործող «Ռելաքս» ակումբի դիմաց, գործի քննությամբ չպարզված շարժառիթով Պետրոս Ն.-ն վիճել է Արտակ Դ.-ի հետ, ապա վերջինիս սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող գործիքով «առնվազն 10 անգամ հարվածել է» Արտակ Դ.-ի մարմնի տարբեր մասերին: Արդյունքում Արտակ Դ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ձախ ականջախեցու բլթակի, դեմքի ու պարանոցի ձախ կեսի, աջ ականջախեցու, պարանոցի աջ կեսի՝ դիմային զարկերակի վնասումների, ճակատային, աջ և ձախ նախաբազուկների, աջ դաստակի, աջ և ձախ բազուկների շրջանների կտրած վերքերի ձևով, որոնք ուղեկցվել են ծանր հեմոռագիկ շոկով:

Ըստ մեղադրանքի՝ Պետրոս Ն.-ն իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ սպանության իր դիտավորությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ դեպքի պահին ներկաներից «ոմանք բռնել են Պետրոս Ն.-ի աջ ձեռքը՝ սահմանափակելով տուժողին ուղղված հարվածները… Արդյունքում Պետրոս Ն.-ն չի կարողացել իր բոլոր հարվածները նպատակին հասցնել, բացի այդ՝ տուժողը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, բժշկական միջամտության շնորհիվ նրա կյանքը փրկվել է»:

Պետրոս Ն.-ի շահերը պաշտպանում է փաստաբան Գուրգեն  Հարությունյանը:

Պետրոս Ն.-ի խափանման միջոցը կալանավորումն էր:

2019 թվականի մայիսի 23-ին դատարանի որոշմամբ նա ազատ է  արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց:

Դատարանում Պետրոս Ն.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե ինքը դեպքի հետ որևէ առնչություն չի ունեցել: Ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ Պետրոս Ն.-ն հայտնել էր՝ ինքը որևէ մեկին չի վնասել, եթե ցանկանար ինչ-որ մեկին սպանել, կսպաներ, իրեն ոչ ոք չէր կարող խանգարել: Ինքը դեպքի օրը գտնվել է այլ տեղում այլ անձանց հետ:

Տուժող Արտակ Դ.-ն դատարանում հայտնել է, թե Պետրոսին ճանաչում է երկար տարիներ, նրա հետ երբեք թշնամություն չի ունեցել, իրենք բնակվել են նույն թաղամասում: Դեպքի օրն ինքն անցել է «Ռելաքս» ակումբի դիմացով: Այնտեղ մի քանի մարդ էր կանգնած: Սև «Պրադո» կար ակումբի մոտ: Ինքը կանգնածներից մեկին նմանեցրել է մի ծանոթի, կանգնել, մոտ մեկ րոպե զրուցել է: Այդ ընթացքում վեճ է առաջացել, վիճողների ձեռքին ինքը նկատել է «բանըչնի պիվա», որով իրեն հարվածել են: Իրեն հարվածողի անունը, իր իմանալով՝ «Պադո» էր՝ նա «լավ մազերով», նիհար տղա էր: Վիճաբանության պատճառը «արա»-ով դիմելն էր: Իր կարծիքով՝ «Պադոն» խոսում էր գյուղի խոսվածքով:

Տուժողն ասել է՝ չգիտի, թե Պետոյին՝ Պետրոս Ն.-ին, ինչու են «փակի տակ պահում», քանի որ Պետրոսը «բացարձակ կապ չունի» իրեն վնասվածքներ հասցնելու հետ, ինքը նրան դեպքի վայրում չի էլ տեսել… Դեպքին ականատեսներից ոչ մեկին ինքը չի ճանաչում: Պնդել է, թե իրեն հարվածել են ոչ թե դանակով, այլ «բանըչնի պիվայով»…

Տուժողը նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե 2014 թվականից պատիժ էր կրում «Արթիկ» ՔԿՀ-ի բաց տիպի ռեժիմում: 2017 թվականի հուլիսի 20-ին անձնական գործերով դուրս է եկել ՔԿՀ տարածքից, պատահական մեքենայով ուղևորվել է Գյումրի: Գիշերվա ժամը 3-ն անց 15-ի սահմաններում ինքը գտնվել է Գյումրիի «Ռելաքս» ակումբի մոտ: Մի պահ մտել է ակումբ, դուրս  եկել, կանգնել է մուտքի մոտ: Հանկարծ հետևից հարված է զգացել: Իր պարանոցի աջ կողմից արյան շիթեր են ցայտել: Ինքը չի հասցրել շրջվել, գլխապտույտ է առաջացել, գիտակցությունը մթագնել է, չի հիշում՝ ինչ է կատարվել հետո: Ուշքի է եկել հիվանդանոցում: Ինքը չգիտի՝ իրեն ով է վնասվածք պատճառել… Արտակ Դ.-ն նշել է, թե Պետրոսին ճանաչել է մոտ 15 տարի, համոզված է, որ նա իրեն մարմնական վնասվածք պատճառելու հետ առնչություն չունի:

Գործով որոշ վկաներ, ովքեր նախաքննական ցուցմունքներում տվել էին Պետրոս Ն.-ի անունը, դատարանում նշել են, թե Պետրոսի անունը տվել են «ճնշումների, սպառնալիքների» արդյունքում»: Այդ վկաները դատարանում հայտնել են, թե դեպքի վայրում Պետրոս Ն.-ին չեն տեսել:

Այս գործով եղել է վկա, ում նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել: Այդ վկայի ներկայությունը դատարանում ապահովելը հնարավոր չի եղել: Հրապարակվել է այդ վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա հայտնել է, թե դեպքի պահին ինքը գտնվել է «Ռելաքս» ակումբից մի քիչ ներքև՝ բենզալցակայանի մոտ: Ակումբի մոտից վիճաբանության ձայներ են լսվել, ինքը շրջվել է ակումբի ուղղությամբ ու տեսել է վիճաբանող տղաների, ովքեր միմյանց քաշքշելով՝ անցել են ճանապարհի հակառակ կողմը, մոտեցել են բենզակայանին: Ինքը նկատել է, որ համարյա բոլորը Գյումրիի բնակիչներ են: Ճանաչել է Պետրոսին՝ «Պեդուլ» մականունով: Նա ծեծում էր Արտակ Դ.-ին՝ «Պալիգոնցի Ադլո» մականունով: Ինքը Պետրոսի ձեռքին դանակ է նկատել, տեսել է, որ նա դանակով անկանոն շարժումներով հարվածում է Արտակ Դ.-ի մարմնին… Պետրոսի հետ էին «Զուբը», Մյասնիկը… Պետրոսը բռնել է Արտակի հագուստի օձիքից ու աջ ձեռքում բռնած դանակով չորս-հինգ անգամ հարվածել է նրա գլխին, հետո ոտքերով հարվածել է նրա դեմքին… Արտակին թողել են ընկած, Պետրոսը երկու-երեք տղաների հետ քայլել է ակումբի ուղղությամբ, նստել է սպիտակ «Նիվան» ու հեռացել է: Ինքը չի խառնվել… Արտակը գետնից վեր է կացել, մոտեցել է բենզակայանին: Քիչ անց նրան է մոտեցել մի «07» , որից երկու տղա են իջել, Արտակին նստեցրել են մեքենա ու տարել են…

Պետրոս Ն.-ի մի քանի ընկերներ վկայել են, թե դեպքի օրը, դեպքի ժամանակահատվածում իրենք Պետրոսի հետ գտնվել են «դիսկոտեկայում», հետո մեքենայով շրջել են քաղաքում, իսկ վաղ առավոտյան Պետրոսը տաքսիով մեկնել է Երևան… Իրենք «Ռելաքս» ակումբ չեն գնացել, դրա մոտակայքում չեն եղել…

Դատարանն արձանագրել է, որ այս գործով ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել, դատարանին ներկայացված ապացույցներով առաջադրված մեղադրանքի «ապացուցվածությունը  խիստ կասկած է հարուցում… Առկա են  չփարատված կասկածներ՝ Պետրոս Ն.-ի կողմից սպանության փորձ կատարելու վերաբերյալ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի…»:

Պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը, ըստ դատական ակտի, չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում՝ որպես հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված ապացույց:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության փորձի մեղադրանքում Պետրոս Ն.-ին արդարացրել ու հռչակել է նրա անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազ Ա. Ավետիսյանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ՝ Պետրոս Ն.-ին մեղավոր ճանաչելով սպանության փորձի համար՝ 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով:

Դատական նիստին չէր ներկայացել տուժող Արտակ Դ.-ն: Նախորդ նիստին նա հայտարարել էր, որ այլևս չի ներկայանալու, պնդել էր, որ Պետրոս Ն.-ն կապ չունի այս գործի հետ, նա իրեն վնասվածքներ չի պատճառել, դեպքի պահին դեպքի վայրում ինքը նրան չի տեսել…

Դատական այս նիստին մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ  առարկություններ ներկայացրին ամբաստանյալի շահերի պաշտպանն ու ամբաստանյալը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գ. Հարությունյանը նշեց, որ մեղադրողն իր բողոքում չի անդրադարձել գործով ձեռք բերված ապացույցների «գերակշիռ մասին»: Ըստ պաշտպանի՝ այս գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել էական խախտումներ, որոշ ապացույցներ էական խախտումներով ձեռք բերված լինելու պատճառով դատարանի կողմից հանվել են մեղադրանքը հաստատող ապացույցների շարքից:

Մասնավորապես, մեղադրանքի հիմքում դրված է եղել դեպքի վայրի հարևանությամբ գտնվող բենզակայանի տեսագրող սարքերի կողմից տեսանկարահանված նյութերը, սակայն դրանցում պատկերներն այնքան անհստակ են, որ անձանց նույնականացում, անգամ՝ նմանեցում հնարավոր չէ կատարել: Ըստ պաշտպանի՝ քննիչի կողմից խախտումներ են կատարվել նաև տեսանյութերի զննության ու համապատասխան արձանագրություններ կազմելու ժամանակ:

Ըստ պաշտպանի՝ պաշտպանական կողմի միջնորդություններով դատարանում հարցաքննված ընթերականերից ոմանք հայտնել են, թե իրենք զննության չեն մասնակցել, իրենցից պահանջել են միայն ինչ-որ արձանագրությունների տակ ստորագրել: Ընթերականերից մեկը, ըստ պաշտպանի, ուներ լսողական ու տեսողական խնդիրներ, նա դատարանում նույնիսկ բացի ակնոցից նաև խոշորացույց է օգտագործել…

Պաշտպանն ընդգծեց, թե դատարանում հարցաքննված չորս ընթերականերից ոչ ոք չի հաստատել զննության պատշաճ կատարումը:

Ըստ պաշտպանի՝ վկաներից մի քանիսը նշել են, թե իրենցից ցուցմունքներ են կորզել սպառնալիքներով, հոգեբանական ճնշումներով: Ճիշտ է՝ ՀՔԾ-ում քննված գործով ապացույցները բավարար չեն ճանաչվել ու քրեական գործի հարուցումը մերժվել է, բայց մարդիկ դատարանում պնդել են, որ ենթարկվել են ճնշումների:

Պաշտպանը կանգ առավ պաշտպանության միջոց կիրառված վկային դատարանում հարցաքննելու անհնարինության հարցի վրա: Նշեց, որ նախաքննության ընթացքում մի քանի անգամ միջնորդել է, որ հատուկ պայմաններում թույլատրվի հարցաքննել տվյալ վկային, սակայն միջնորդությունները մերժվել են: Իսկ դատարանում գործի քննության ժամանակ բազմաթիվ նիստեր հետաձգվել են՝ այդ վկայի ներկայությունն ապահովելու անհնարինության պատճառով:

Անգամ դիմել են այն ժամանակվա  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն վկային չեն կարողացել հայտնաբերել ու ապահովել նրա հարցաքննությունը դատարանում: Ի վերջո՝ տեղեկանք է ներկայացվել, թե վկան բացակայում է Հայաստանի Հանրապետությունից: Քանի որ պաշտպանության տակ գտնվող վկան հանդես էր գալիս այլ անուն-ազգանունով, իրենք չէին կարող ճշտել այս տեղեկության իսկությունը: Եվ դատարանը, ըստ պաշտպանի, ճիշտ եզրահանգման է եկել՝ այդ վկայի ցուցմունքը հանելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցների շարքից: Մինչդեռ այս վկայի ցուցմունքը, ըստ պաշտպանի, գործում առկա «միակ ցուցմունքն էր», որ ուղղակի հաստատում էր առաջադրված մեղադրանքը:

Պաշտպանն ընդգծեց, թե գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում իր պաշտպանյալը պնդել է, որ դեպքի պահին այլ վայրում է գտնվել, այլ անձանց հետ: Հիշյալ անձինք հաստատել են, որ Պետրոս Ն.-ն եղել է իրենց հետ:

Պաշտպանը նաև տարակուսանք հայտնեց՝ քրեական գործում ներառել են տեղեկություն՝ իբր Պետրոս Ն.-ն «քրեական հեղինակություն է», սակայն դա որևէ փաստով հաստատված չէ, անհիմն պնդում է: Պաշտպանը նշեց՝ ստացվում է, եթե մարդը «ճարպիկ է», ուրեմն քրեական հեղինակությո՞ւն է:

Մեղադրանքի կողմի բողոքում, ըստ պաշտպանի, սխալ կերպով նշվել է, թե դատարանը չի նշել՝ ինչ հիմքով է արդարացրել Պետրոս Ն.-ին, սակայն դատական ակտում հստակ նշված են օրենքի հոդվածները և ձևակերպված է, որ անձը արդարացվում է՝ «արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»:

Պաշտպանը նաև դժգոհեց՝ մեղադրողի բողոքը կարդացողը կարող է տպավորություն ստանալ, թե բողոքը ամբաստանյալի շահերի պաշտպան Գ. Հարությունյանի դեմ է, ոչ թե դատարանի դատավճռի: Կարող է տպավորություն առաջանալ, թե լոռեցի պաշտպանն իր բոլոր գործերը թողել, մեկնել է Գյումրի և գործով անցնող անձանց վրա ազդեցություն է գործել: Դա, ըստ պաշտպանի պնդման, իրականությանը չի համապատասխանում: Եթե մարդիկ դատարանում փոխել են իրենց ցուցմունքները կամ վարույթն իրականացնող մարմնից պահանջել են լրացուցիչ հարցաքննել իրենց, դա արել են սեփական կամքով, առանց կողմնակի ազդեցության, ինքը՝ պաշտպանը, որևէ մեկի վրա որևէ ազդեցու թյուն չի գործել:

Պաշտպանն իր խոսքը եզրափակեց՝ շեշտելով, թե իր վստահորդը առնչություն չունի այս դեպքին, առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգման է եկել այս գործով և կայացրել է օրինական ու հիմնավոր դատական ակտ, պաշտպանական կողմի կարծիքով՝ արդարացման դատական ակտը պետք է թողնվի անփոփոխ, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է մերժվի:

Ամբաստանյալ Պետրոս Ն.-ն ասաց. «Ես էս գործի հետ իրականից կապ չունեմ… Տուժողին ամեն Աստծո օր տեսնում եմ, նրա հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել ու չունեմ… Ես ասել եմ՝ ում հետ եմ եղել, որտեղ եմ եղել դեպքի ժամանակ… Մնացածը դուք ինչըղ կորոշեք…»:

Վերաքննիչ քրեական դատարանը նիստը հետաձգեց: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում